Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ութ ամիս ՀՀ պետական պարտքը գրեթե անփոփոխ թողնելուց հետո կառավարությունն անցավ պլանավորված գործողության

Վերադարձ լուրերի բաժին

13:05 , 30 Հոկտեմբեր 2019

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնը (ՏԶՆԿ) հրապարակել է ՀՀ պետական պարտքի հանդեպ կառավարության վարած քաղաքականության վերաբերյալ վերլուծությունը: ՀՀ պետական պարտքը 2019 թ.-ի սեպտեմբերի 31-ի դրությամբ հատեց 7 մլրդ ԱՄՆ դոլարը՝ կազմելով 7.05 մլրդ ԱՄՆ դոլար` նախորդ ամսվա համեմատ աճելով 78.2 մլն ԱՄՆ դոլարով: Աճը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի ավելացմամբ՝ 123.5 մլն ԱՄՆ դոլարի չափով, որն էլ իր հերթին հատել է 5 մլրդ ԱՄՆ դոլարի շեմը:

2019 թ.-ի բյուջեի ուղերձի, թե 2020 թ.-ի համաձայն՝ ՀՀ պետական պարտքը 2019թ.-ի տարեվերջին կանխատեսվել է 7.4 մլրդ ԱՄՆ դոլար: «Փաստորեն՝ Կառավարությունը ի սկզբանե պլանավորել էր 2019 թ.-ի տարեվերջին 2018 թ.-ի դեկտեմբերի համեմատ շուրջ 507 մլն ԱՄՆ դոլարով ավելացնելու պետական պարտքը՝ հիմնական բեռը տեղափոխելով 2019 թ.-ի չորրորդ եռամսյակ, որից 319 միլիոնը ՀՀ կառավարությունը վարկ է ստանալու արտաքին աղբյուրներից, իսկ 249 միլիոնը ընկնելու է ՀՀ կառավարության ներքին պարտքի վրա, մինչդեռ ՀՀ ԿԲ-ն 60 միլիոնի մարումներ է իրականացնելու»,- նշված է փաստաթղթում:

ՏԶՆԿ հիշեցրել է, որ ՀՀ կառավարության արտաքին պետական պարտքի նվազման հիմնական պատճառը մինչև 2019 թ.-ի սեպտեմբերը եղել է ոչ միայն նոր պարտքի ներգրավումից հրաժարվելը, այլ վերագնահատումը՝ ազատ փոխարկելի տարադրամի և եվրոյի նկատմամբ ԱՄՆ դոլարի արժեզրկումը:

«Եթե միջոցների ներգրավումը հավասարապես բաշխված լիներ տարեկան կտրվածքով և դրանք ուղղվեին հիմնական միջոցների ստեղծմանը և կապիտալ ծախսերի ավելացմանը, որոնց թերակատարումը 2019 թ.-ի առաջին կիսամյակում կազմել է շուրջ 75 միլիարդ դրամ, ապա վերջիններս կավելացնեին ներքին պահանջարկի աճի տեմպը, ինչն էլ կհանգեցներ ավելի բարձր տնտեսական աճի տեմպերի: 2019 թ.-ի վերջին եռամսյակի տեսանկյունից արտաքին աղբյուրների հաշվին ներգրավված միջոցների նպաստումը տարեկան հավելաճին զգալի չի լինի»,- նշել են կենտրոնի փորձագետները:

Վերլուծության հեղինակների եզրահանգման համաձայն՝ ի սկզբանե նախատեսված ՀՀ պետական պարտքի շուրջ 507 մլն ԱՄՆ դոլարի չափով ավելացումն արդյունավետ կերպով չի կառավարվել: Նրանք պնդում են, որ ժամկետների առումով 4-րդ եռամսյակում վարկային միջոցների ներգրավումը և դրանց ուղղումը հավելյալ արժեքի ստեղծմանը չի կարող ավելի մեծ նպաստում ունենալ ՀՀ տնտեսական աճին, քան այն դեպքում, երբ այդ միջոցները ներգրավվեին տարեսկզբին և ուղղվեին դեպի ավելացված արժեքի ստեղծմանը տվյալ տարվա կտրվածքով: «Եվ վերջապես, արտաքին պարտքի արդյունավետ կառավարումը կախված է տնտեսությունում հավելյալ արժեքի ստեղծումից և պետական պարտքի ռիսկերի արդյունավետ կառավարումից»,- եզրափակել են հեղինակները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճը 2019 թ. երրորդ եռամսյակում կազմել է 7.9%

Տվյալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ է:

ՀՀ եվրապարտատոմսերը սկսել են շրջանառվել Հայաստանի ֆոնդային բորսայում

Հայաստանի ֆոնդային բորսայում մեկնարկել է ՀՀ եվրապարտատոմսերով (XS2010043904) առևտուրը, որոնք տեղաբաշխվել են այս տարի սեպտեմբերի 26-ին։