Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ֆինանսական հաստատություններից են ամենից շատ բողոքում ՀՀ քաղաքացիները

Վերադարձ լուրերի բաժին

09:21 , 26 Հունվար 2016

Ինչպես երևում է ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակի կողմից ներկայացված տվյալներից՝ 2015 թվականին ՀՀ քաղաքացիների դժգոհությունների մեծ մասը կապված է եղել ապահովագրական ընկերությունների գործունեության հետ։

Այսպես, 2015 թվականին ՖՀ-ի գրասենյակը ստացել է ընդհանուր առմամբ 3263 բողոք, որոնցից քննության են առնվել 1448-ը։ Բողոքների մեծ մասը՝ 1091-ը, ուղղված են եղել ապահովագրական ընկերությունների դեմ։

Պահանջների քննության արդյունքում գործերի 78.64%-ը լուծվել է հօգուտ հաճախորդի (քննության ընդունված թվով 1,448 գործից թվով 218-ը 21.01.2016թ.-ի դրությամբ դեռևս գտնվում են քննության փուլում): Ընդ որում, դրական ելքով գործերի 59.50%-ը լուծվել է ֆինանսական կազմակերպության հետ հաշտության գալու միջոցով:

Հաշտարարի միջնորդությամբ հաճախորդներին ֆինանսական կազմակերպությունների կողմից 2015թ.-ին քննության ընդունված 1,448 գործից՝ թվով 1,230 գործի շրջանակներում (21.01.2016թ.-ի դրությամբ փակված գործերի թվաքանակն է) հատուցվել է 176,708,260 ՀՀ դրամ գումար:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է «Աշնանային խնայողություններ» ակցիան

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է հատուկ առաջարկ՝ ֆիզիկական անձանց համար ավանդների մասով:

ՀՀ պետական պարտքի կայունությունը

Հայաստանը գնահատվում է չափավոր ռիսկային ըստ պարտքի կայունության վերլուծության դասակարգման

Ինչի հաշվին է աճելու տնտեսությունը

Կառավարությունը համոզված է, որ կանխատեսվող աճերի պայմաններում տնտեսությունն իր պոտենցիալ մակարդակին կվերադառնա 2019թ.