Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ քարտերն են նախընտրում հայաստանցիները (գծապատկերներ)

Վերադարձ լուրերի բաժին

19:38 , 14 Սեպտեմբեր 2017

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ շրջանառության մեջ առկա է 1 608 447 վճարային քարտ՝ թողարկված հայաստանյան բանկերի կողմից։ Հունվարի վերջին քարտերի քանակը 1 533 993 էր։ Այսինքն՝ փետրվարից մինչև հուլիսը ներառյալ ժամանակահատվածում վճարային քարտերի քանակն ավելացել է 74 454-ով կամ 4.8%-ով։

Իսկ ինչպիսի քարտեր են գտնվում շրջանառության մեջ և որոնք են ավելի տարածված։

Ինչպես տեսնում եք գծապատկերում, ամենատարածվածը Visa քարտերն են. դրանց քանակը հուլիսի վերջին եղել է 576 868 կամ ընդհանուր քանակի 35.9%-ը։

Երկրորդ տեղում ArCa քարտերն են: Շրջանառության մեջ այս պահին կա 534 398 հատ ArCa քարտ, որը ընդհանուր թվի 33.2%-ն է։

MasterCard քարտերի քանակը 452 372 է, American Exspress-ը՝ 12 590, այլ տեսակի քարտերը՝ 32 219:

Շրջանառության մեջ առկա վճարային քարտերի քանակը 2017թ. հուլիսին, հատ

CARDD1-1

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ տեղեկագիր

Ինչպես նշեցինք, շրջանառության մեջ գտնվող քարտերի քանակը 2017 թվականի հուլիսի վերջին՝ հունվարի վերջի համեմատ, ավելացել է 4.8%-ով։ Բնականաբար, քանակի աճը տարբերվում է՝ ըստ վճարային քարտերի տեսակների։

Հունվարի վերջի համեմատ ամենից շատ՝ 7.04%-ով, ավելացել են  MasterCard քարտերը։

ArCa-ն նույնպես շոշափելի աճ է գրանցել՝ 5.53%։ Visa քարտերի քանակը ավելացել է 3.05%-ով։

American Express քարտերի աճի տեմպը ավելի թույլ է՝ 1.85%։ Սակայն ինչպես տեսնում եք, քարտերի քանակը նվազել է հուլիս ամսին։ Մինչ այդ AmEx-ը կայուն աճ է ցուցադրել։

Այլ տեսակի քարտերի քանակը նույն ժամանակահատվածում նվազել է 1.77%-ով։

Վճարային քարտերի քանակի աճը՝ 2017թ. հունվարի համեմատ, %

CARDD2-2

Աղբյուրը՝ ՀՀ ԿԲ տեղեկագիր

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: