Invalid username or password
Զոհված և վիրավորված զինծառայողների ընտանիքներին վարկային բեռից ազատելու մեր կոչը կարծես թե իր նախնական արդյունքը տվեց։
ՀՀ Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հարցրել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «Այսօր այն տղաները, որոնք իրենց կյանքով պաշտպանեցին մեզ, նրանք հիմնականում այնպիսի ընտանիքներից են, որոնց սոցիալական վիճակը, մեղմ ասած, բարվոք չէ: Կարծում եմ՝ այսօր չկա ընտանիք, որը վարկային բեռի տակ կքած չէ: Մեր կառավարությունը ունի խնդիր: Գուցե որոշում կայացնի, որ վերջին օրերին զոհված զինծառայողների ընտանիքների վարկերը պետությունը կամ բանկերը վերցնեն իրենց վրա՞։ Այդ տղաներն իրենց գործը կատարել են փառահեղ։ Մենք՝ որպես պետություն, պետք է կոնկրետ լուծում գտնենք»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ըստ էության, համաձայնել է առաջարկին։
«Որ պետք է օգնենք՝ դա փաստ է: Օգնել ենք, օգնում ենք եւ շարունակելու ենք օգնել»,- պատասխանել է Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ վարկերը նախ պետք է քննարկվեն, վերլուծեն, հասկանան՝ ինչի մասին է խոսքը։
Թե ինչ շարունակություն կլինի և ինչ քայլեր կձեռնարկի կառավարությունը՝ ցույց կտա ժամանակը։ Սակայն փաստ է, որ սայլը տեղից շարժվեց, և այս հարցը դարձավ քննարկման առարկա։
Մենք ուշադրության կենտրոնում կպահենք այս թեման։
Դիտումներ 1218
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հավաքագրված եկամուտները:
2020 թ. դեկտեմբերի 28-ից 2021 թ. հունվարի 10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 58.9 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 29.3 մլն ԱՄՆ դոլար: