Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ոլորտներում չեն աշխատում ՀՀ բանկերի ակտիվները

Վերադարձ լուրերի բաժին

19:16 , 18 Հոկտեմբեր 2016

ՀՀ առևտրային բանկերի չաշխատող ակտիվների տեսակարար կշիռը 2016 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ կազմել է 8.78%: Այդ թվում՝ ՀՀ ռեզիդենտների չաշխատող ակտիվների կշիռը 8.65% է, ոչ ռեզիդենտներինը՝ 0.13%։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Կենտրոնական բանկի օգոստոս ամսվա տեղեկագրից։

Չաշխատող ակտիվներում ներառված են նաև դեբիտորական պարտքերը: Չաշխատող ակտիվներում ընդգրկված են հսկվող, ոչ ստանդարտ և կասկածելի դասերով դասակարգված ակտիվները:

Ինչպես տեսնում եք գծապատկերում, վերջին ամիսների ընթացքում չաշխատող ակտիվների կշիռը փոքր-ինչ նվազել է, սակայն այն ավելի բարձր է, քան տարեսկզբին (մոտ 7%)։ Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի վերջին չաշխատող ակտիվների կշիռը 4.01% էր։

NPL01

ԿԲ տվյալների համաձայն, բանկային չաշխատող ակտիվներն առավել մեծ կշիռ ունեն սպառողական վարկերի մեջ. ռեզիդենտների 8.65% չաշխատող ակտիվներից 1.63%-ը  բաժին է ընկնում սպառողական վարկերին։

Չաշխատող ակտիվների կշռով երկրորդ տեղում մշակող արդյունաբերությունն է՝ 1.48%, այդ թվում՝ սննդի արդյունաբերություն 0.65%, քիմիական նյութերի արտադրություն` 0.04%,
մետաղե պատրաստի արտադրատեսակների արտադրություն` 0.01%:

NPL02

 

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: