Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ոլորտներում է աշխատավարձը ավելի արագ աճել

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 10 Սեպտեմբեր 2016

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, 2015 թվականին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 171615 դրամ։ Այդ թվում, պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 160522 դրամ, ոչ պետական հատվածում՝ 184416։

Նախորդ տարվա՝ 2014 թվականի համեմատ, միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 8.2%-ով։

Աշխատավարձի աճի ամենաբարձր տեմպը՝ 14.6%, գրանցվել է սպասարկման  այլ ծառայությունների ոլորտում։ Չնայած այս աճին՝ այս ոլորտի աշխատավարձը շարունակում է մնալ ամենացածրը մյուս ոլորտների շարքում՝ 101302 դրամ։

Աշխատավարձը 14.2%-անոց աճ է գրանցել նաև մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտում՝ հասնելով 116288 դրամի։

Շինարարության ոլորտի միջին աշխատավարձը աճել է 13.5%-ով և հասել 203537 դրամի։

Աճի ամենացածր տեմպը՝ 0.3%, գրանցվել է Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում և կազմել 225888 դրամ։

Իսկ ֆինանսական և ապահովագրության ոլորտի միջին աշխատավարձը նվազել է 1.4%-ով։ Չնայած այս նվազմանը, ֆինանսական ոլորտը շարունակում է մնալ աշխատավարձի գծով առաջատարը։

Միջին աշխատավարձն այստեղ կազմում է 391478 դրամ։ Ընդ որում, այս ոլորտի պետական հատվածում միջին աշխատավարձն ավելի բարձր է (563530 դրամ), քան ոչ պետականում (381382 դրամ)։

salary-2015-2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: