Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ոլորտներում են ամենից բարձր վճարում Հայաստանի աշխատողներին (սեպտեմբերի տվյալներով)

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 04 Դեկտեմբեր 2016

Միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանի Հանրապետությունում 2016 թվականի սեպտեմբերին կազմել է 187439 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածում աշխատավարձը կազմել է 156981 դրամ, ոչ պետական հատվածում՝ 225497 դրամ։

Մեկ տարվա կտրվածքով՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, աշխատավարձը Հայաստանում աճել է 2.4%-ով։ Աճը գրանցվել է մասնավոր հատվածի հաշվին, որտեղ ամսական վարձատրությունը ավելացել է 7%-ով։ Պետական հատվածում, հակառակը, գրանցվել է միջին ամսական աշխատավարձի նվազում՝ 3.6%-ի չափով։

Իսկ որ ոլորտներում են ամենից բարձր վարձատրում։

ՀՀ ԱՎԾ տվյալներով, սեպտեմբերին ամենաբարձր աշխատավարձը ստացել են տեղեկատվության և կապի ոլորտի աշխատողները՝ 386649 դրամ։ Այդ թվում, նույն ոլորտի պետական հատվածում աշխատավարձը կազմել է 188105 դրամ, մասնավոր հատվածում՝ 422941 դրամ։

Ֆինանսական և ապահովագրական գործունեությունը աշխատավարձերի մակարդակի առումով երկրորդն է։ Այստեղ միջին աշխատավարձը 2016-ի սեպտեմբերին կազմել է 371559 դրամ, այդ թվում՝ պետական հատվածում՝ 446591 դրամ, մասնավոր հատվածում՝ 367081 դրամ։

Երրորդ տեղում էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտն է՝ 355261 դրամ, որին հաջորդում են հանքագործական արդյունաբերությանն և բացահանքերի շահագործման ոլորտը՝ 343521 դրամ, և պետական կառավարման ու պաշտպանության, պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը՝ 218598 դրամ։

Ամենացածր աշխատավարձը ստանում են մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտի աշխատողները՝ 113155 դրամ։

 

salary

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ

Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն սկսում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը

Դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.75%, իսկ դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%