Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ոլորտների վճարած հարկերն են ամենից շատ աճել և նվազել (ցանկեր)

Վերադարձ լուրերի բաժին

18:44 , 11 Դեկտեմբեր 2017

Ըստ գործունեության ոլորտների կատարված վերլուծության՝ 2017թ. 11 ամիսների հարկային եկամուտները 2016թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել են ընդհանուր գումարով 17.891,6 մլն դրամով 28 ոլորտներում, մասնավորապես՝ կապի, շինարարության, կառուցապատման, կրթական ծրագրերի իրականացման, դեղերի ներմուծման, հրատարակչության և տպագրության, ոչ պարենային ապրանքների արտադրության և ճանապարհաշինարարության:

Ինչպես նշվում է ՊԵԿ տեղեկանքում, հարկային եկամուտների նվազման հետևանքները հիմնականում պայմանավորված են մրցակցության պայմաններում առևտրային վերադիրների նվազումով և գերավճարների հաշվին պարտավորությունների մարումով:

Կապի ոլորտում 2017թ.-ի 11 ամիսների հարկային եկամուտների նվազումը կազմել է 5.593,9 մլն դրամ կամ 21.0%, իսկ 2017թ.-ի 10 ամիսների իրացման շրջանառությունները նվազել են 2.911,3 մլն դրամով կամ 2.2%-ով: Այս ոլորտում գործող միայն երկու կազմակերպության՝  «ՄՏՍ ՀԱՅԱՍՏԱՆ» և <<ՎԵՈՆ ԱՐՄԵՆԻԱ>> («ԱՐՄԵՆԻԱ ՏԵԼԵՖՈՆ ԿՈՄՊԱՆԻ») ընկերությունների մոտ, միասին վերցրած, հարկային եկամուտները նվազել են 5.703,9 մլն դրամով կամ 26.8%-ով, իսկ իրացման շրջանառությունները՝ 6.282,1 մլն դրամով կամ 7.1%-ով:

Շինարարության ոլորտում 2017թ.-ի 11 ամիսների հարկային եկամուտների նվազումը կազմել է 1.618,9 մլն դրամ կամ 10.3%, իսկ 2017թ.-ի 10 ամիսների իրացման շրջանառությունները աճել են 2.700,4 մլն դրամով կամ 2.9%-ով:

Կառուցապատման ոլորտում 2017թ.-ի 11 ամիսների հարկային եկամուտների նվազումը կազմել է 1.379,8 մլն դրամ կամ 47.0%, իսկ 2017թ.-ի 10 ամիսների իրացման շրջանառությունները նվազել են 6.829,5 մլն դրամով կամ 28.9%-ով:

PEK-xoshor1

Իսկ թվով 55 ոլորտներում գրանցվել է հարկային եկամուտների աճ 57.791,4 մլն դրամի չափով կամ 49,4%-ով, մասնավորապես՝ հանքարդյունահանման, սուպերմարկետների, ծառայությունների մատուցման, արտադրության, ներմուծման և առևտրի ոլորտներում, մասնավորապես.

Մետաղական հանքարդյունահանման ոլորտում 2017թ․-ի 11 ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 12.363,9 մլն դրամ կամ 43,0%, իսկ 2017թ․-ի 10 ամիսների իրացման շրջանառություններն աճել են 74.711,4 մլն դրամով կամ 30.1%-ով,

Ծխախոտի արտադրության ոլորտում 2017թ․-ի 11 ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 12.158,5 մլն դրամ կամ 51.7%, իսկ 2017թ․-ի 10 ամիսների ընդհանուր իրացման շրջանառություններն աճել են 2.465,5 մլն դրամով կամ 1.9%-ով,

Վառելիքի ներմուծման ոլորտում 2017թ․-ի 11 ամիսների հարկային եկամուտների աճը կազմել է 3.330,2 մլն դրամ կամ 16.6%, իսկ 2017թ․-ի 10 ամիսների իրացման շրջանառություններն աճել են 32.140,6 մլն դրամով կամ 24.4%-ով:

PEK-xoshor2

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երբ կգան ներդրումները

«Քաղաքական կայունության պահպանման պայմաններում դրական սպասումները, մեծ հավանականությամբ, վեր են ածվելու ներդրումային հոսքի…

«Որևէ մեկը չի պլստալու, ես հավաստիացնում եմ». Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորում է չկասկածել, որ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու:

Կառավարության նիստը մեկնարկել է (ուղիղ)

ՀՀ կառավարության նիստը մեկնարկել է։