Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ոլորտի աշխատողներն են ամենից բարձր վարձատրվում Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:03 , 30 Սեպտեմբեր 2015

Այս տարվա հուլիսի վերջի տվյալներով՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 196755 դրամ։ Այդ թվում՝ պետական հատվածի աշխատողների միջին աշխատավարձը կազմել է 182023 դրամ, մասնավոր հատվածում՝ 216990 դրամ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցից։

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում ամենից բարձր վարձատրվում են ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտի աշխատակիցները։ Այստեղ միջին ամսական անվանական աշխատավարձը 418719 դրամ։ Ընդ որում, պետական սեկտորում ֆինանսիստներն ավելի լավ են վարձատրվում (789589 դրամ), քան մասնավորում (396744 դրամ)։

Երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտն է, որտեղ միջին աշխատավարձը 359832 դրամ է։ Սրան հաջորդում է պետական կառավարման և պաշտպանության ոլորտը (264088 դրամ)։

salary-scale

Հանրապետական միջինից բարձր աշխատավարձ են ստանում նաև շինարարության և արդյունաբերության ոլորտներում։

Ըստ նույն աղբյուրի, ամենից քիչ վարձատրվող ոլորտներն են կացության և հանրային սննդի կազմակերպումը (միջին անվանական ամսական աշխատավարձը 119517 դրամ), սպասարկման այլ ծառայությունները (120149 դրամ) և կրթությունը (124971 դրամ)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։