Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ նշանակումներին են ամենից դրական վերաբերվում մեր հայրենակիցները. օնլայն հարցման արդյունքները

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

00:01 , 22 Մայիս 2018

Մի քանի օր առաջ օնլայն հարցում էինք տեղադրել՝ ընթերցողներին խնդրելով պատասխանել, թե ինչպես են վերաբերվում կառավարության նորանշանակ անդամներին՝ փոխվարչապետերին և նախարարներին։ Պաշտոնյաներից յուրաքանչյուրի համար առաջարկվում էր պատասխանի 5 տարբերակ՝ նշանակմանը վերաբերվում են շատ վատ, վատ, նորմալ, լավ և գերազանց։

4 օրվա ընթացքում հարցմանը մասնակցել են ավելի քան 1100 մարդ։

Ամենաբարձր վարկանիշն ունի կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Հարցվածների 82%-ը լավ և գերազանց են գնահատել նրա նշանակումը (21% լավ և 61% գերազանց)։ Հարությանյանի նշանակմանը վատ և շատ վատ են վերաբերվում, համապատասխանաբար, 4%-ը և 3%-ը։ 11%-ը նորմալ է գնահատել։

Երկրորդ տեղում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն է՝ 78%-ը դրական են վերաբերվում, 18%-ը՝ նորմալ, 4%-ը՝ վատ և շատ վատ։

Բավականին բարձր վարկանիշ ունի նաև արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ 49% գերազանց, 28% լավ, 18% նորմալ, 2% վատ, 3% շատ վատ։

Առաջին հնգյակի մեջ են նաև արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը։

Մնացած պաշտոնյաների գնահատականները կարող եք տեսնել այստեղ։

naxararner1

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։