Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ մարզերում է առավել սուր տղամարդկանց «դեֆիցիտը»

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 05 Նոյեմբեր 2017

Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր 100 կնոջ հաշվով տղամարդկանց թիվը 91 է։ Այսինքն՝ տղամարդկանց թիվը 9%-ով պակաս է կանանց թվից։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Հայաստանի կանայք և տղամարդիկ, 2017»։

Ընդ որում, քաղաքային բնակավայրերում տղամարդկանց «դեֆիցիտն» ավելի սուր է՝ 87 տղամարդ՝ 100 կնոջ հաշվով։ Գյուղական բնակավայրերում սեռերի հարաբերակցությունը գրեթե հավասարակշռված է։

Քաղաքային բնակավայրերում սեռերի բաշխվածության անհամաչափությունը պայմանավորված է գլխավորապես Երևանով, որտեղ 100 կնոջը բաժին է ընկնում 86 տղամարդ։ Նույնպիսի ցուցանիշ ունի նաև Լոռի մարզը։

Բոլոր մարզերում կանանց թիվն ավելի փոքր է՝ բացառությամբ Գեղարքունիքի։ Այստեղ գործ ունենք կանանց «դեֆիցիտի» հետ՝ 100 կնոջ հաշվով տղամարդկանց թիվը 101 է։

kin-txamard

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%

Նշանակվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի նոր տնօրեն

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամի նորանշանակ գործադիր տնօրեն Արշակ Գրիգորյանը հանդիպեց աշխատակիցների հետ