Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ընկերություններն են հրաժարվել աշխատել Menu.am-ի հետ՝ հարկերի պատճառով

Վերադարձ լուրերի բաժին

17:49 , 05 Սեպտեմբեր 2017

Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ի վերջին գործողություններից հետո Menu.am-ի հետ համագործակցությունից հրաժարվել են մոտ 2 տասնյակ երևանյան ռեստորաններ, սրճարաններ և նման օբյեկտներ։

Հիշեցնենք, որ հանրային սննդի ոլորտում գործող և արտոնգրային վճարի դաշտում աշխատող մեծ թվով տնտեսվարողներ  ՊԵԿ-ի կողմից տեղեկացվել են, որ  Menu.am-ի միջոցով առաքված սննդի և այլնի համար պետք է նաև ԱԱՀ կամ շրջանառության հարկ վճարեին՝ արտոնագրային վճարից բացի (առավել մանրամասն՝ այստեղ

Մենք ենթադրել էինք, որ այս գործելաոճի արդյունքում կա՛մ տնտեսվարողները թանկացնելու են առաքվող սննդի գինը՝ դրա մեջ ներառելով նաև ԱԱՀ-ն կամ շրջհարկը, կա՛մ էլ հրաժարվելու են Menu.am-ի հետ համագործակցությունից։

Թեթև մոնիթորինգը ցույց տվեց, որ երկրորդ տարբերակն արդեն իրականություն է դառնում. որոշ ընկերություններ մեկ ամիս առաջ կային Menu.am-ի կայքում, իսկ այժմ բացակայում են։ Դրանց թվում են, օրինակ, «Կաֆե Ցենտրալը», «Ֆալաֆինոն», «Վիեննա Ռիբսը», «Շաուրմա լենդը», «Ապերիտիվոն» «Դիփնդիփը» և այլն։

Մենք փորձեցինք այս ընկերություններից ճշտել՝ որն է Menu.am-ի հետ համագործակցությունը դադարեցնելու պատճառը։ Հասկանալի պատճառներով, նրանց մի մասը ընդհանրապես հրաժարվեց մեկնաբանությունից, մյուսները պարզապես նշեցին, որ նպատակահարմար չեն գտել շարունակել համատեղ աշխատանքը։

Միայն «Արարատ Հոլից» նշեցին, որ պատճառը առաքվող սննդի արժեքի դիմաց ԱԱՀ-ի գանձումն է։ Ըստ ընկերության, եթե Menu.am-ի միջնորդավճարին գումարվում է նաև պատվերի արժեքի 20% ԱԱՀ-ն, այդ պայմաններով աշխատելը ոչ ձեռնտու է դառնում։

Նշենք, որ այս պատմությունը նոր չէ. դեռ մեկ տարի առաջ ՊԵԿ-ը կրկին փորձել է ԱԱՀ-ի պահանջներ ներկայացնել տնտեսվարողներին, սակայն կարճ ժամանակ անց՝ որոշ քննարկումներից հետո դադարել է դա անել։ Սակայն այդ «ահազանգի» ստիպել է գործարարներին զգուշանալ։ Բացի վերը նշված ռեստորաններից, մի շարք օբյեկտներ էլ Menu.am-ի հետ համագործակցությունից հրաժարվել են ավելի վաղ՝ վերջին 1 տարվա ընթացքում։ Դրանց թվում են «Կովկասի Գերուհի», «Այնթափ» ռեստորանները, «Ակումբ»-ը, «Սուշի Տորիա»-ն, «Ռետրո Կաֆե»-ն և հանրային սննդի այլ օբյեկտներ։

Սրանց էք պետք է ավելացնել այն ընկերություններ, ովքեր հենց հարկման մեխանիզմների պատճառով ի սկզբանե հրաժարվել են աշխատել Menu.am-ի հետ. դրանց թիվը նույնպես փոքր չէ։

Menu.am-ից չցանկացան մեկնաբանել իրենց հետ համագործակցությունից հրաժարված ընկերությունների թեման։ Ինչ վերաբերում է հարկման ռեժիմի հետ առաջացած խնդիրներին՝ նշեցին, որ իրենք այժմ ակտիվ քննարկում են այդ հարցը պետական ատյանների հետ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պետական կառավարման ոլորտում աշխատել ցանկացողներին

Այս բացը լրացնելու համար որոշել եմ աշխատանքային, խորհրդատվական մեխանիզմ ստեղծել եւ բոլոր այն մարդկանց, ովքեր…

Ովքե՞ր են 800 հազար չաշխատողները, և ինչո՞ւ նրանք չեն աշխատում. ՀՀ աշխատաշուկայի կառուցվածքը

Ի սկզբանե շատերն էին փորձում հասկանալ՝ ո՞ւմ նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ 350 հազար աշխատողների և 800 հազար չաշխատողների մասին խոսելով։ Սկսենք աշխատողներից։

Վերաֆինանսավորման տոկոսադրույքի մասին

2018 թ. նոյեմբերի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: