Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ընկերություններն են ամենից շատ շահել և տուժել Brexit-ից

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Դայջեսթ

13:44 , 26 Հունիս 2016

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ֆոնին չնայած միջազգային շուկաներում անկում գրանցվեց, մի շարք ընկերությունների արժեթղթերը, հակառակը, թանկացել են։ Այս մասին գրում է Bloomberg-ը։

Ամենից շատ արժևորվել են SPDR Gold Shares և British American Tobacco Plc ընկերությունների արժեթղթերը։ British American Tobacco Plc-ի բաժնետոմսերը հունիսի 24-ին մեկ օրում արժևորվել են 2.6%-ով՝ FTSE 100 ինդեքսի անկման ֆոնին։ Իսկ տարվա կտրվածքով՝ այս ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է 16%-ով։

Այս ընկերության երկրորդ խոշոր բաժնետերը Capital Group-ն է, որը 2016-ի ընթացքում իր մասնակցությունը հասցրել է 5.6%-ի։ Capital Group-ը հրաժարվել է այս կապակցությամբ մեկնաբանություններ տալ Bloomberg-ին։ Գործակալությունն ավելի վաղ նշել էր, որ British American Tobacco Plc-ի արտադրանքի վաճառքի ծավալներն արտերկրում ավելի մեծ են, քան Մեծ Բրիտանիայում, ինչի պատճառով բրիտանական ֆունտի թուլացումը ձեռնտու է ընկերությանը։

Նույնը վերաբերվում է նաև վիսկի արտադրող Diageo Plc ընկերությանը։ Bloomberg-ը նշում է, որ ընդհանրապես, ծխախոտի և ալկոհոլի արտադրությունը միշտ էլ կայուն է եղել ճգնաժամի ժամանակ։

Brexit-ի լուրերի ֆոնին բաժնետոմսերի արժեքի աճ գրանցած մյուս ընկերությունը SPDR Gold Shares ինդեքսային ֆոնդն է, որի բաժնետոմսերն արժևորվել են 4.8%-ով։ Ֆոնդի բենեֆիցիար Eton Park Capital Management-ը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից։

Շվեյցարական UBS Group AG ֆինանսական կոնգլոմերատի բաժնետոմսերը նույնպես աճել են 2.5%-ով։

Իսկ ամենամեծ կորուստն ունեցել է բրիտանական Taylor Wimpey շինարարական ընկերությունը։ Դրա բաժնետոմսերի արժեքը նվազել է 29%-ով՝ մտահոգությունների պատճառով, որ բնակելի անշարժ գույքի նկատմամբ պահանջարկը կնվազի։

Իսկ Royal Bank of Scotland Group Plc-ի բաժնետոմսերը արժեզրկվել են 18%-ով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները՝ ըստ Ֆիլիպ Կոտլերի

Ըստ Ֆիլիպ Կոտլերի, գոյություն ունեն մարքեթինգի 10 մահացու սխալեր, որոնք անում են ընկերությունները

Հավաքական ուժի մասին

2016 թվականին մահանում է ԱՆդրեաս Գրաֆի կինը, իսկ երեխայի մոտ հայտնաբերվում է լեյկոմիա։ Կնոջ մահից

Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում «Սեքյուրիթի Դրիմ»-ում. Lurer.com

Այս տեղեկությունը հաստատել է Ոստիկանության լրատվական վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը