Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ երկրից որքան գարեջուր է ներմուծվում Հայաստան և ինչ գնով (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

EXCLUSIVE

00:01 , 08 Հունիս 2017

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում տարեկան սպառվում է 19-20 մլն լիտր գարեջուր։ Դրա մեծ մասը՝ 80%-ից ավելին, տեղական գարեջուրն է, մնացածը ներմուծվում է (այն մասին, թե որքան են ալկոհոլ է սպառվում Հայաստանում՝ ըստ տեսակների, կարող եք կարդալ այս հոդվածում

Իսկ ո՞ր երկրներից է Հայաստան գարեջուր ներմուծվում և որ երկրների գարեջուրն է ավելի թանկ։

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակում է արտաքին առևտրի տվյալները՝ ապրանք-երկիր կտրվածքով։ Այդտեղ երևում է, թե որ երկրից ինչ ապրանքներ են ներկրվել, ինչ քանակով և ինչ մաքսային արժեքով։

Եվ այսպես, ՊԵԿ մաքսային ծառայության տվյալներով՝ 2016 թվականին Հայաստան գարեջուր է ներկրվել թվով 14 երկրներից։

Ընդհանուր առմամբ, ներկրվել է ավելի քան 3.3 մլն լիտր գարեջուր՝ 2.18 մլն դոլար մաքսային արժեքով։

Ներկրված գարեջրի 76%-ը (ավելի քան 2.5 մլն լիտր) գալիս է Ռուսաստանից: Մնացած 13 երկրներից միասին վերցված նախորդ տարի ներկրվել է 805 հազար լիտր գարեջուր։

beer1

Ռուսաստանին հաջորդում է Ուկրաինան, որտեղից 2016 թվականին Հայաստան է ներկրվել 329.1 հազար լիտր գարեջուր։ Հետո գալիս են Գերմանիան (176.4 հազար լիտր), Վրաստանը (156.2 հազար լիտր) և Մեքսիկան։

Մնացած երկրների տվյալները ներկայացված են գծապատկերում։ Միայն նշենք, որ այս ցանկում 2015 թվականին կար նաև Ավստրիան։ 2015-ին Ավստրիայից Հայաստան է ներկրվել 11.2 հազար լիտր գարեջուր, սակայն 2016 թվականին չի ներկրվել։

beer2

Իսկ ի՞նչ արժեք ունի տարբեր երկրներից ՀՀ ներկրված գարեջուրը։

Պարզվում է՝ ամենաթանկարժեքը բելգիական գարեջուրն է՝ 1 լիտրի մաքսային արժեքը 2016 թվականին կազմել է 7 դոլար կամ 3360 դրամ (ներկրվել է 1100 լիտր գարեջուր՝ 7700 դոլար մաքսային արժեքով)։

Ըստ մաքսային արժեքի՝ երկրորդ տեղում Իտալիայից ներկրվող գարեջուրն է (1 լիտրը՝ 2.8 դոլար կամ 1347 դրամ), երրորդ տեղում՝ Լիբանանից ներկրվածը է (1 լիտրը՝ 2.1 դոլար կամ 1005 դրամ)։

beer3

Կարդացեք նաև՝ Ինչ և ինչքան են խմում հայերը

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։