Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ բիզնեսներն են սահմանափակվում, որոնք՝ ոչ. Պարետի նոր որոշումը (մանրամասն ցանկ)

Վերադարձ լուրերի բաժին

12:52 , 01 Ապրիլ 2020

Երեկ ուշ երեկոյան հրապարակվեց ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի N27 որոշումը, որով մարդկանց տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ գործող սահմանափակումները երկարացվեցին մինչև 2020 թվականի ապրիլի 12-ը ներառյալ։ Այդ որոշմամբ նաև գործող սահմանափակումները ավելի խստացվեցին։

Քանի որ շատ են հարցերը տնտեսվարողի կողմից, տնտեսական գործունեության որ տեսակներն են սահմանափակվում և որոնք թույլատրվում, ստորև հրապարակում ենք պարետի որոշման՝ տնտեսական գործունեությանն առնչվող մասը և մանրամասն աղյուսակը։

Հավելված N 2

Պարետի 2020 թվականի

Մարտի 31-ի N  27 որոշման

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՂՋ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ 

1. Սույն որոշմամբ սահմանված ժամկետներում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվում են տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն Աղյուսակ 1-ի:

2. ՀՀ պարետի պահանջով կամ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից Պարետին ներկայացրած առաջարկությամբ, ինչպես նաև՝ ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ կարող է թույլատրվել սույն որոշման Աղյուսակ 1-ով սահմանված տնտեսական գործունեության տեսակներով զբաղված առանձին սուբյեկտների կողմից աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը՝ հիմք ընդունելով տնտեսվարող սուբյեկտի կողմից ՀՀ Էկոնոմիկայի նախարարին կամ ՀՀ առողջապահության նախարարին ներկայացված դիմում-հայտը:

3. Աղյուսակ 1-ով չսահմանված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ կանոնները.

– Աղյուսակ 1-ի «61» -րդ (հեռահաղորդակցության) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով, ինչպես նաև՝ անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով.

– Աղյուսակ 1-ի ցանկի «D» (էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում)  և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով, անհետաձգելի և վթարային աշխատաքներ իրականացնելու նպատակով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.

– Աղյուսակ 1-ի ցանկի «K» հատվածին  (ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալող՝ կանխիկ դրամաշրջանառությունը  ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական  անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով:

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 1-ի ժամը 00։01-ից և գործում է մինչև 2020 թվականի ապրիլի 12-ի ժամը 23։59-ը։

paret01 paret02 paret03 paret04 paret05 paret06 paret07

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում 5G չկա

Հայաստանի շարժական կապի երեք օպերատորների համատեղ հայտարարությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը հետևում է անվտանգության բոլոր կանոններին

Բանկը հոգ է տանում իր աշխատակիցների և հաճախորդների առողջության մասին: