Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ բանկի բանկոմատներից էր հափշտակվել 133 մլն դրամը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

16:17 , 16 Փետրվար 2017

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը փետրվարի 13-ին հաղորդագրություն էր տարածել բանկային խարդախության բացահայտված մի դեպքի մասին։

ԱԱԾ-ն հայտնում էր, որ օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամները ՀՀ-ում գործող առևտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին ՀՀ գերատեսչություններից մեկի անունից ուղարկել են վնասաբեր ծրագրեր պարունակող մի քանի տասնյակ կեղծ նամակներ, որոնց միջոցով ներթափանցել են բանկի ներքին համակարգչային ցանց և տիրացել այնտեղ պահվող տեղեկատվությանը:

Այնուհետև, բանկի սերվերներից մեկի վրա տեղադրվել և գործարկվել է հեռակա համակցման ծրագիր, որի կիրառմամբ առևտրային բանկի բանկոմատները սպասարկող սերվերը վարակվել է վնասաբեր համակարգչային ծրագրերով՝ խափանելով դրանց բնականոն աշխատանքը: Հետագայում Հայաստան ժամանած հանցավոր խմբի անդամները Երևան և Աբովյան քաղաքների տարբեր հասցեներում գործող թվով 22 բանկոմատների ստեղնաշարերի միջոցով մուտքագրելով հատուկ հրահանգներ, ապօրինի ելքագրել և հափշտակել են առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր առմամբ շուրջ 133 մլն ՀՀ դրամ գումար: Վերոնշյալ հանցանքները կատարած օտարերկրյա երեք քաղաքացիների ինքնությունը պարզվել է:

Հաղորդագրության մեջ չէր նշվում, թե կոնկրետ որ բանկի սերվերներն են վարակվել, ինչի պատճառով բանկային ծառայություններից օգտվող ՀՀ քաղաքացիների շրջանում անհանգստություն էր նկատվում։

Մեր տեղեկություններով, խնդրի առաջ է կանգնել ոչ թե ՀՀ ամբողջ բանկային համակարգը, այլ կոնկրետ մեկ բանկ։ Սա պաշտոնապես հաստատված չէ, սակայն ըստ շրջանառվող խոսակցությունների, խոսքը վերաբերում է «Առէկսիմբանկ – Գազպրոմբանկի խումբ» ընկերությանը (հիշեցնենք, որ այս բանկը հայաստանյան շուկայում այլևս գործունեություն չի ծավալում)։

Մասնավորապես, հանցագործների հաջողվել է սողանցքներ գտնել «Առէկսիմբանկի» անվտանգության համակարգում և կազմակերպել հանցագործությունը՝ այս ընկերության բանկոմատների միջոցով։ Հայաստանյան մյուս բանկերը այս թեմայի հետ առնչություն չեն ունեցել, և բանկերի հաճախորդները անհանգստանալու պատճառներ չունեն։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։

«Ֆիլիպ Մորրիս Արմենիան» սկսել է շահույթով աշխատել

Ծխախոտի ներկրմամբ և վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունը 2016 թվականին ունեցել է 312.7 մլն դրամի շահույթ։