Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ բանկերն են «սիրում» խոշոր վարկառուներին

Վերադարձ լուրերի բաժին

17:18 , 23 Հունվար 2017

Բանկի համար սովորաբար ավելի ձեռնտու է աշխատել խոշոր հաճախորդների հետ, այդ թվում՝ խոշոր վարկառուների։ Բանկի համար ավելի ցանկալի է 1 հաճախորդին 1 մլն դոլար վարկ տրամադրել, քան 100 հոգու՝  10 հազարական դոլար։ Որովհետև այդ դեպքում 100 հայտի փոխարեն 1 հայտ կուսումնասիրեն, 100 պոտենցիալ խնդրի դեպքում կունենան 1 խնդիր և այլն։ Այսինքն, այդպես ավելի հեշտ է։

Սակայն, մյուս կողմից, խոշոր փոխառուի հետ աշխատելու ռիսկն ավելի մեծ է։ Եթե վերը նշված օրինակում խոշոր փոխառուն սնանկանա, ապա բանկը կարող է միանգամից 1 միլիոն դոլար կորցնել։ Իսկ հավանականությունը, որ բոլոր 100 փոքր փոխառուները կսնանկանան, անհամեմատ ավելի ցածր է։ Բացի այդ, տնտեսության առումով, խոշորներին նախապատվություն տալը վարկավորումը դժվարեցնում է փոքր վարկառուների համար։

Դրա համար, Կենտրոնական բանկը սահմանափակում է բանկի՝ 1 փոխառուի և ընդհանրապես բոլոր խոշոր փոխառուների գծով ռիսկի չափը։ ՀՀ ԿԲ-ի կողմից Կանոնակարգ 2-ով առևտրային բանկերի համար սահմանված են տնտեսական նորմատիվներ, որոնք բանկերը չպետք է խախտեն։

Նորմատիվ 3/1-ը սահմանում է մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը՝ 20%։ Ըստ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի՝ մեկ փոխառուի գծով ռիսկի առավելագույն չափը սահմանվում է որպես բանկի կողմից մեկ փոխառուին և նրա հետ փոխկապակցված անձանց տրամադրված վարկերի, այդ թվում` բանկային հաշվի վարկավորման, բոլոր այլ փոխառությունների, ֆակտորինգային, լիզինգային գործառնությունների, տրամադրված նախավճարների, կանխավճարների, բանկի կողմից մատուցված ծառայության կամ ապրանքի դիմաց տարաժամկետ վճարումների, ակրեդիտիվների, փոխառուի կամ նրա հետ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում և ածանցյալ ֆինանսական գործիքներում ներդրումների, ինչպես նաև բանկի նկատմամբ ցանկացած հիմքով ծագած այլ դեբիտորական պարտավորությունների, նրա պարտավորությունների դիմաց տրված երաշխիքների և երաշխավորությունների, Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ պարտավորությունների, գումարի և բանկի ընդհանուր կապիտալի հետ հարաբերակցության առավելագույն չափ:

Սա նշանակում է, որ եթե բանկի ընդհանուր կապիտալը, օրինակ, 50 մլրդ դրամ է, ապա բանկի 1 փոխառուին տրամադրված վարկի ու հաշվեգրված տոկոսների հանրագումարը չի կարող դրա 20%-ից՝ 10 մլրդ դրամից ավելի լինել։

Առևտրային բանկերը եռամսյակային կտրվածքով հրապարակում են տվյալ նորմատիվի փաստացի մեծությունը։ 2016 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում պատկերն այսպիսին է։

1xoshor-risk

Ինչպես տեսնում եք, նորմատիվը խախտել է միայն Անելիք բանկը։ Առավելագույն շեմին բավականին մոտ են նաև Հայբիզնեսբանկը (19.93%) և ՎՏԲ-Հայաստան բանկը (19.22%), սակայն այս բանկերը նորմատիվի խախտում թույլ չեն տվել։

Արմսվիսբանկում 1 փոխառուի գծով առավելագույն ռիսկը թույլատրելի շամից կրկնակի ցածր է՝ 10.04%, իսկ Յունիբանկում այս ցուցանիշը 8.26% է։

Կա նաև մեկ այլ նորմատիվ՝ բանկի խոշոր փոխառուների գծով ռիսկի առավելագույն չափը (Ն3/2)։ ԿԲ-ն այն սահմանել է առավելագույնը 500%։ Սա էլ նշանակում է, որ բանկի բոլոր խոշոր փոխառուներին (խոշոր փոխառուները սահմանվում են Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ) տրամադրված վարկերի ու հաշվեգրված տոկոսների հանրագումարը չի կարող ընդհանուր կապիտալի հնգապատիկից մեծ լինել:

Այս նորմատիվը 17 առևտրային բանկերից ոչ մեկը 2016-ի չորրորդ եռամսյակում չի խախտել։

Ինչպես երևում է ստորև բերված գծապատկերում, խոշոր փոխառուների գծով ռիսկի ամենաբարձր աստիճանը Հայբիզնեսբանկում է՝ 485.87%: Այս թիվը նաև անուղղակիորեն ցույց  տալիս, թե բանկը որքանով է հակված խոշոր խոշոր փոխառուների հետ աշխատել։ Այս տվյալները համադրելով առևտրային բանկերի ընդհանուր կապիտալի մեծությունների և ընդհանուր վարկային պորտֆելների հետ, կարելի է մոտավոր հաշվել, թե խոշոր փոխառուներին տրված վարկերի կշիռը բանկի ընդհանուր վարկային պորտֆելում որքան է։

Օրինակ, Հայբիզնեսբանկի վարկային պորտֆելում խոշոր փոխառուներին բաժին է ընկնում վարկային պորտֆելի մոտ կեսը։ Խոշոր փոխառուների կշիռը մեծ է նաև HSBC Հայաստան բանկի, Արդշինբանկի, ՎՏԲ-Հայաստան բանկի, Ամերիբանկի վարկային պորտֆելներում։

Սա նշանակում է, որ այս բանկերը զգալի չափով ֆինանսավորել են խոշոր բիզնես-նախագծեր։

Իսկ, օրինակ, ՀՀ այլ խոշոր բանկերն՝ ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլի վարկային պորտֆելում խոշոր փոխառուների կշիռը 10%-ը չի գերազանցում (այս բանկում խոշոր փոխառուների գծով ռիսկի չափը 2016-ի չորրորդ եռամսյակում եղել է ամենացածրը՝ 15.87%)։

xoshorner-risk

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե

Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը նվազել է 33 մլն դոլարով. Ցուցանիշ, որն ԱՎԾ զեկույցում չեք գտնի

Օտարերկրյա ուղղակի ներդրումների ստացումները նվազել են 33.4 մլն դոլարով կամ 6.6%-ով

Չնահանջող աղքատությունը

2016թ.-ին, ինչպես և նախորդ յոթ տարիների ընթացքում, Հայաստանում աղքատության մակարդակը շարունակել է գերազանցել 2008 թվականի աղքատության մակարդակը