Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որ ապահովագրականներն են ամենից շատ մերժել դիմումատուներին ԱՊՊԱ-ի գծով

Վերադարձ լուրերի բաժին

18:03 , 12 Օգոստոս 2016

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տվյալներով՝ Հայաստանում գործող 6 ապահովագրական ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում ստացել են ԱՊՊԱ-ի գծով հատուցում ստանալու համար ներկայացված 19238 դիմում։ Դրանցից 449-ը մերժվել են։ Մերժված դիմումներից 109-ը անձնական բնույթի են (այդ թվում՝ մահվան դեպքերի վերաբերյալ դիմումներ), 340-ը՝ գույքային բնույթի։

Ստորև բերված աղյուսակում ըստ առանձին ընկերությունների ներկայացված է՝ որ ընկերությունը որքան դիմում է ստացել, և քանիսն է մերժել։

ins-01

Քանի որ բացարձակ թվերը ինքնին ոչինչ չեն նշանակում, մենք այս տվյալները վերածել ենք տոկոսների։ Այսինքն՝ հաշվել ենք, թե ապահովագրական ընկերություններից յուրաքանչյուրը իր ստացած դիմումների քանի տոկոսն է մերժել։

Ինչպես տեսնում եք այս գծապատկերում, մերժումների գծով առաջատարը «Նաիրի Ինշուրանսն» է, որը մերժել է ստացված  դիմումների 3.11%-ը։ Իսկ, պատկերավոր ասած, ամենաառատաձեռնը «Ռեսո» ապահովագրականն է, որը մերժել է հատուցում ստանալու համար ներկայացված դիմումների 1.48%-ը։

ins-02

Միջին հաշվով, 6 ապահովագրական ընկերությունները միասին մերժել են ստացված դիմումների 2.33%-ը։

Նշենք, որ նույն ժամանակահատվածում  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ստացել է ԱՊՊԱ-ի գծով հատուցում ստանալու համար ներկայացված 229 դիմում, մերժել է դրանցից 11-ը (4.8%):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների