Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան և ինչ են են ծխում հայաստանցիները

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 03 Օգոստոս 2018

2018 թվականի հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 690 մլն 630 հազար տուփ ծխախոտ։ Դրա մեծ մասը՝ 636 մլն 348.9 հազար տուփն արտահանվել է։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեից։

Եթե ենթադրենք, որ արտադրված և արտահանված ծխախոտի տարբերությունը սպառվել է Հայաստանում, ապա կստացվի, որ Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում սպառվել է 54 մլն 281.1 հազար տուփ տեղական ծխախոտ։

Ըստ նույն աղբյուրի, առաջին կիսամյակում ներմուծվել է 79 մլն 412.8 ծխախոտ։

Ըստ այդմ, կարելի է ասել, որ տեղական շուկայում տարվա առաջին 6 ամիսների ընթացքում սպառվել է 133.7 մլն տուփ ծխախոտ։ Կամ՝ օրական կտրվածքով Հայաստանում սպառվում է 734.6 հազար տուփ ծխախոտ։

Այս տվյալների հիման վրա կարելի է պնդել, որ հայաստանցի ծխողները նախապատվությունը ավելի շատ տալիս են արտասահմանյան ծխախոտին։ Սպառված ծխախոտի 59.4%-ը արտասահմանյան է, 40.6%-ը՝ տեղական արտադրության։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայկական համը հաղթում է Ռուսաստանում (լուսանկարներ)

Աշխարհի շուրջ 69 երկրներից հայկական նորաստեղծ Agroyan’s բրենդը միջազգային ցուցահանդեսում հաղթել է ոսկե մեդալ։

Որքան են վճարել 1000 խոշոր հարկատուները՝ ըստ հարկատեսակների (գծապատկեր)

Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին 2018 թվականին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նավթն էժանացել է

Brent տեսակի նավթի գինը նվազել է 0.17%-ով և կազմել 66.14 դոլար: