Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան և ինչի հաշվին է աճել Հայաստանի ՀՆԱ-ն՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում

Վերադարձ լուրերի բաժին

18:41 , 31 Օգոստոս 2017

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը այսօր հրապարակել է  2017թ. I և II եռամսյակների ՀՆԱ-ի նախնական տվյալները՝ արտադրական եղանակով։

Ըստ այդ տվյալների՝ 2017 թվականի 2-րդ եռամսյակում Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը ընթացիկ գներով կազմել է 1 տրիլիոն 205.1 մլրդ դրամ։ Առաջին եռամսյակում ցուցանիշը 971.9 մլրդ դրամ էր։

2017 թվականի երկրորդ եռամսյակում՝ 2016 թվականի երկրորդ եռամսյակի համեմատ, ՀՆԱ իրական աճը կազմել է 5.5%։ Հիշեցնենք, որ ՀՆԱ աճը առաջին եռամսյակում 6.5% էր։ Փաստորեն՝ աճի տեմպը երկրորդ եռամսյակում փոքր-ինչ նվազել է։ Սակայն հաշվի առնելով. որ նախորդ տարվա 3-րդ և 4-րդ եռամսյակները անկումային են եղել, կարելի է ենթադրել որ այս տարվա 3-րդ և 4-րդ եռամսյակներում աճի տեմպը ավելի բարձր կլինի։

Նշենք, որ եռամսյակային կտրվածքով ՀՆԱ աճի ավելի բարձր ցուցանիշներ գրանցվել են միայն 2012 թվականի վերջին և 2013-ն սկզբին։

GDP1

Աղբյուրը՝ B4B PRO համակարգ

ԱՎԾ-ն չի հրապարակում 2017 թվականի առաջին կիսամյակի ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, սակայն կարելի է մոտավոր հաշվել, որ այն 6%-ի սահմաններում է։

Ինչպես նշեցինք՝ 2017 թվականի երկրորդ եռամսյակում ՀՆԱ ծավալը ընթացիկ գներով կազմել է  1 տրիլիոն 205.1 մլրդ դրամ, որից 129.6 մլրդ դրամը (ՀՆԱ-ի 10.8%-ը) արտադրանքի հարկերն են 1 տրիլիոն 75.5 մլրդ դրամը (89.8%-ը)՝ համախառն ավելացված արժեքը։

Ըստ տնտեսական գործունեության տեսակների խոշոր խմբավորումների՝ ՀՆԱ-ի մեծ մասը՝ 55.9%-ը, գեներացվել է առևտրի և ծառայությունների ոլորտում։ Արդյունաբերությունը (ներառյալ էներգետիկան) ապահովել է ՀՆԱ-ի 18.2%-ը, գյուղատնտեսությունը (ներառյալ՝ որսորդություն և անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն)՝ 10.1%-ը, շինարարությունը՝ 7.2%-ը։

ՀՆԱ-ի կառուցվածքը՝ 2017թ. II եռամսյակում, %

gdp2

2017 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 5.5% ՀՆԱ հավելաճին աճին ամենից շատ նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը՝ 5.9 տոկոսային կետով։ Արդյունաբերության ոլորտի նպաստումը 0.6 տոկոսային կետ է։

Իսկ շինարարությունը և գյուղատնտեսությունը բացասական ազդեցություն են ունեցել ՀՆԱ-ի հավելաճի վրա՝ ցուցանիշը նվազեցնելով, համապատասխանաբար, -1.2 և -0.4 տոկոսային կետով։

ՀՆԱ-ի հավելաճին նպաստման չափը, տոկոսային կետ

gdp3

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երթը մեկնարկել է

Հանրահավաքի մասնակիցները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ երթով Արցախի պողոտայից երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

Հայաստանի հանքարդյունաբերողներն ու նրանց վճարած հարկերը

Մետաղական հանքարդյունաբերությամբ զբաղվող 10 խոշորագույն ընկերությունները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել մոտ 55 մլրդ դրամի հարկեր և տուրքեր

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 100 օր անց՝ 77.2%. օնլայն հարցման արդյունքները

Դատելով արդյունքներից՝ վարչապետը 100 օրվա գործունեությունից հետո պահպանում է չափազանց բարձր վարկանիշը։