Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան հարկ են վճարել հայաստանյան բանկերը. թվեր և փոփոխություններ

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

17:16 , 01 Նոյեմբեր 2016

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից այսօր հրապարակված խոշոր հարկատուների ցանկում տեղ են գտել ՀՀ տարածքում գործող բոլոր 19 առևտրային բանկերը (Հայէկոնոմբանկին միացած ԲՏԱ-Հայաստան բանկը դեռ առանձին է ներկայացվում հարկային տվյալներում)։

Ինչպես երևում է հարկային տվյալներից, բանկերը բյուջեն լցնելու տեսանկյունից այս տարի ավելի պասիվ են եղել։

Բոլոր 19 բանկերը միասին 2016 թվականի հունվար-սեպտեմբերին վճարել են 31 մլրդ 259.8 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Դա 3.4 մլրդ դրամով կամ 10.9 տոկոսով ավելի քիչ է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Նշենք նաև, որ 19 բանկերից միայն 6-ն են ավելացրել հարկերը, մնացած 13-ը նվազեցրել են։

Հունվար-սեպտեմբերի տվյալներով՝ խոշորագույն հարկատու բանկը Ամերիաբանկն է, որը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 4 մլրդ 374.3 մլն դրամ։ Նրան հաջորդում են ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 3.1 մլրդ դրամ, և ԱԿԲԱ- Կրեդիտ Ագրիկոլը՝ 2 մլրդ 347.6 մլն դրամ։

Աղյուսակում ներկայացված թվերի չափման միավորը՝ հազար դրամ

banker-harker1

Իսկ ինչ փոփոխություններ են կրել առանձին բանկերի հարկային ցուցանիշները։

Ինչպես տեսնում եք, տոկոսային առումով ամենաշատը աճել են Մելլաթ բանկի վճարած հարկերը։ Իրանական բանկը հարկերը եռապատկել է (կամ ավելացրել 291 մլն դրամով) և հասցրել 427.5 մլն դրամի։

Բացարձակ առումով, հարկերի ամենազգալի աճը գրանցել է Ինեկոբանկը (+625.4 մլն դրամ)։ Տոկոսային աճի առումով Ինեկոբանկը երկրորդն է (36.8%):

Հարկերի նվազման առումով (թե տոկոսային, թե բացարձակ արժեքով) առանձնանում է HSBC Հայաստան բանկը։ Այս բանկը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 2 մլրդ 909 մլն դրամի հարկեր, որը 45.7%-ով կամ ավելի քան 1.3 մլրդ դրամով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

banker-harker2

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: