Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան հարկեր են վճարել ՀՀ հանքարդյունաբերողները (աղյուսակ)

Վերադարձ լուրերի բաժին

10:05 , 18 Հունիս 2017

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտի 7 խոշորագույն ընկերությունները միասին 2017 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել շուրջ 13 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։  2016 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ՝ այս ընկերությունների վճարած հարկերն ավելացել են 6.4 մլրդ դրամով կամ 96.5%-ով։ Այս մասին են վկայում ՀՀ ՊԵԿ-ի կողմից հրապարակվող 1000 խոշոր հարկատուների ցանկի տվյալները, որոնք մշակվել են B4B PRO համակարգի միջոցով։

Հանքարդյունաբերական ընկերությունների թվում խոշորագույն հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, որն այս տարվա առաջին եռամսյակում վճարել է 4.7 մլրդ դրամի հարկեր և տուրքր (2.4 անգամ ավելի շատ, քան 2016-ի առաջին եռամսյակում)։

Կապանի լեռնահարստացման կոմբինատը հնգապատկել է հարկերը և հասցրել 3 մլրդ դրամի։

Երրորդ խոշոր հարկատու-հանքարդյունաբերողը Թեղուտն է՝ 2.1 մլրդ դրամի հարկեր։

Ամենից շատ ավելացել են Լիդիան Արմենիայի կողմից վճարվող հարկերը։ Ամուլսարի ոսկու հանքավայրը դեռ չի շահագործվում, սակայն ընկերությունը 2017 թվականի առաջին եռամսյակում վճարել է շուրջ 463 մլն դրամի հարկեր և տուրքեր՝ 8 անգամ ավելի շատ, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

 

mining-taxes

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ն և բելգիական INCOFIN CVBA ներդրումային ընկերությունը 10 մլն.ԱՄն դոլարի պայմանագիր են կնքել

Ներգրավված միջոցներն ուղղվելու են միկրո և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանի տնտեսության խթանմանը:

Ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ «Երևանի ՋԷԿ»-ում. կվերազինվի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը

Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 20 աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Հանրապետությունում կսկսվի տեղական արտադրության բարձրորակ տնկանյութի արտադրություն

ՀՀ Արմավիրի մարզում գտնվող «Հայկական միրգ»-ի սեփականության իրավունքով հանձնված տարածքն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով կտրամադրվի «Նորատունկ» ՓԲԸ-ին