Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան հարկեր են վճարում կաթնամթերք արտադրողները

Վերադարձ լուրերի բաժին

18:37 , 28 Փետրվար 2016

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից հրապարակված 2015թ. 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են կաթնամթերք արտադրող 4 ընկերություններ՝ Աշտարակ կաթ, Դուստր Մարիաննա, Թամարա և Անի, Չանախ։

Հենց այս ընկերություններն են շուկայի գլխավոր խաղացողները։

Այս 4 ընկերությունները միասին 2015 թվականին պետբյուջե են վճարել 2.2 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։

Ով որքան է վճարել

Ոլորտի խոշորագույն հարկատուն Աշտարակ Կաթն է։ Ընկերությունը 2015 թվականին պետբյուջե է վճարել 954.1 մլն դրամի հարկեր և զբաղեցրել խոշոր հարկատուների ցանկի 123-րդ տեղը։ Նրան հաջորդում է Դուստր Մարիաննան 752.7 մլն դրամի հարկերով (157-րդ տեղ), երրորդ տեղում Թամարա և Անին է (366.1 մլն դրամ, 317-րդ տեղ), չորրորդում՝ Չանախը (131.6 մլն դրամ,  775-րդ տեղ)։

Ով որքան է ավելացրել

Քանի որ  Չանախը 2014թ. խոշոր հարկատուների ցանկում չկար, համեմատությունը կանցկացնենք մյուս երեք ընկերությունների համար։ Աշտարակ կաթը հարկերի աճով առաջատարն է։ 2014 թվականի համեմատ այս ընկերությունը հարկերն ավելացրել է 43.7%-ով (290.1 մլն դրամով)։ Թամարա և Անին նույնպես հարկերի տպավորիչ աճ է գրանցել՝ 36.8% (98.4 մլն դրամ): Իսկ ահա Դուստր Մարիաննան հարկերը նվազեցրել է 11.4%-ով կամ 96.7 մլն դրամով։  

Ուղղակի հարկեր

Հարկային ցուցանիշները վերլուծելիս, որպես կանոն, ուշադրություն է արժանանում առանձին հարկատեսակների փոփոխությունը։ Այսինքն՝ ինչ փոփոխություն են կրել ուղղակի (շահութահարկ, եկամտահարկ) և անուղղակի հարկերը (ԱԱՀ, ակցիազային հարկ)։

Ընդունված է համարել, որ ուղղակի հարկերը վճարում է ինքը՝ ընկերությունը, իսկ անուղղակի հարկերը՝ սպառողը (քանի որ դրանք մտնում են վերջնական վաճառքի գնի մեջ)։

Այս իմաստով՝ թե՛ ընդհանուր տնտեսության, թե՛ առանձին բիզնեսի տեսանկյունից ուղղակի հարկերի կշիռը ավելի է կարևորվում։

Այս իմաստով պատկերն իրոք հետաքրքիր է։

Օրինակ Աշտարակ կաթը հարկերի ընդհանուր աճին զուգահեռ՝ ուղղակի հարկերը նվազեցրել է 33.5%-ով և 272.5 մլնից հասցրել 181.3 մլն դրամի։ Դուստր Մարիաննան, ընդհակառակը, ընդհանուր հարկերի նվազման ֆոնին գրանցել է ուղղակի հարկերի աճ՝ 22.9%-ով։ Իսկ ուղղակի հարկերի գծով աճի առաջատարը Թամարա և Անին է։ Ընկերությունն այս հարկատեսակների գծով վճարումներն ավելացրել է 52.5%-ով և հասցրել 87.2 մլն դրամի։ Ըստ այդմ, Թամարա և Անին առաջատար է ընդհանուր հարկերի մեջ ուղղակի հարկերի կշռով՝ 23.8%: Այս ցուցանիշով երկրորդ տեղում Չանախն է՝ 21.7%։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչպես են վարկավորել բանկերը՝ հեղափոխական և հետհեղափոխական շրջանում

Շատերին հետաքրքրում էր՝ իսկ ի՞նչ է տեղի ունեցել վարկերի հետ, և արդյո՞ք քաղաքական իրադարձությունները նույն կերպ են ազդել նաև վարկերի վրա։

Ինչու կառավարությունը գերադասեց չխոսել միջնաժամկետ ծախսերի ծրագրի մասին

ՀՀ կառավարության՝ երեքշաբթի օրվա նիստում հասատվել է մի կարևոր փաստաթուղթ, որի մասին հանրությունը չիմացավ։

Զբոսաշրջությունն ու հյուրանոցային ոլորտի վիճակը Հայաստանում

2017 թվականին արձանագրված ներգնա զբոսաշրջության 18.7%-անոց աճը դրական է անդրադարձել ՀՀ հյուրանոցային ոլորտի եկամուտների վրա