Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան հարկեր են վճարել Հայաստանի ապահովագրական ընկերությունները

Վերադարձ լուրերի բաժին

21:08 , 30 Ապրիլ 2017

Հայաստանյան շուկայում գործող 6 ապահովագրական ընկերությունները միասին 2017 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե են 550.2 մլն դրամի հարկեր և տուրքեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված խոշոր հարկատուների ցանկից։

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ապահովագրականները ավելացրել են հարկերի ընդհանուր չափը ավելի քան 51 մլն դրամով կամ 10.25%-ով։

6 ապահովագրականներից 5-ը ավելացրել են հարկերը, մեկը (Ռեսո ապահովագրականը) նվազեցրել։

Հաշվետու ժամանակահատվածում ամենաշատ հարկերը վճարել է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը՝ 184.1 մլն դրամ։ Երկրորդ տեղում Ինգո Արմենիան է՝ 136.3 մլն դրամ, երրորդում՝ Նաիրի Ինշուրանսը՝ 75.1 մլրդ դրամ։

Սիլ Ինշուրանսը  նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ շուրջ 9 մլն դրամով ավելացրել է հարկերը և վճարել ընդհանուր առմամբ 67.3 մլն դրամ։ Արմենիա Ինշուրանսը պետբյուջե է վճարել 43.9 մլն դրամ, Ռեսոն՝ 42.8 մլն դրամ։

 

insurance

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մինչև տարեվերջ կունենանք 4.3% իրական տնտեսական աճ». Վարդան Արամյան (տեսանյութ)

Ըստ նրա` ակնկալիքներն ավելի են, քան սահմանվել էր բյուջեով` 3.2%:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ

Կուտակված տոկոսագումարները հաշվեգրվում են ավանդատուի հաշվին յուրաքանչյուր ամիս (30 օրացուցային օր պարբերականությամբ):

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն սկսում է դոլարային և դրամային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկումը

Դոլարային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 5.75%, իսկ դրամային պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 12%