Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան հագուստ է արտահանվում Հայաստանից և դեպի որ երկրներ

Վերադարձ լուրերի բաժին

16:35 , 18 Ապրիլ 2017

Վերջին շրջանում բավականին շատ է խոսվում թեթև արդյունաբերության աճի պոտենցիալի մասին։

Ըստ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի՝ այս ոլորտում արդեն իսկ ստեղծվել է 1800 աշխատատեղ և աճի ներկայիս միտումների պահպանման դեպքում այդ թիվը կհասնի 7000-ի։ Իսկ վարչապետ Կարեն Կարապետյանի համոզմամբ՝ լավ աշխատելու դեպքում հնարավոր է անգամ ապահովել 10 հազար լրացուցիչ աշխատատեղ։

Թեթև արդյունաբերության մեջ մեծ տեսակարար կշիռ ունի հատկապես հագուստի արտադրությունը։ Ընդ որում, այս ուղղությունը ընդգծված արտահանելի է, այսինքն՝ արտադրանքի մի զգալի մասն արտահանվում է եվրասիական և եվրոպական շուկաներ։

Որքան հագուստ է արտահանվում Հայաստանից և որ ուղղություններով։

Ըստ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության կողմից հրապարակվող արտահանման տվյալների, 2016 թվականին Հայաստանից արտահանվել է 92.8 մլն դոլարի հագուստ՝ 2015 թվականի 67.6 մլն դոլարի դիմաց։ Հագուստի արտահանման արժեքային աճը կազմում է 25.2 մլն դոլար կամ 37.3%:

Արտահանման անվացանկը բավականին հարուստ է. 2016 թվականին Հայաստանից արտահանվել է ավելի քան 3 տասնյակ անուն հագուստ։ Սակայն արտահանման մեջ ամենամեծ կշիռն ունեն հագուստի 4-5 տեսակներ։ Ամենից շատ արտահանվել է տղամարդու կոստյում, պիջակ և նման հագուստ (ԱՏԳ ԱԱ կոդ 6203)՝ 21.8 մլն դոլարի։

Վերարկուների և անձրևանոցների արտահանումը նույնպես մեծ ծավալներ ունի՝ տղամարդկանց համար նախատեսվածները՝ 20.9 մլն դոլար, կանացին՝ 18.6 մլն դոլար։

Արտահանման մեջ մեծ կշիռ ունեցող հագուստի տեսակները ներկայացված են գծապատկերում, իսկ ամբողջական ցանկը զետեղված է հոդվածի վերջում։

HAGUST-kshir

Տվյալների աղբյուրը՝ ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայություն

 

Իսկ որ երկրներ է արտահանվում հայկական արտադրության հագուստը։

2016 թվականին Հայաստանից արտահանված 92.8 մլն դոլարի հագուստի մեծ մասը գնացել է ԵԱՏՄ շուկա։ Այսպես, ՀՀ-ից ԵԱՏՄ երկրներ նախորդ տարի արտահանվել է 42.8 մլն դոլարի հագուստ (հագուստի ընդհանուր արտահանման 46.2%-ը), գրեթե ամբողջությամբ՝ Ռուսաստան։

Հայկական արտադրության հագուստի երկրորդ խոշոր շուկան Իտալիան է. 2016-ին Հայաստանից Իտալիա արտահանվել է 28.8 մլն դոլարի հագուստ (հագուստի ընդհանուր արտահանման 46.2%-ը): Իտալական շուկան նախընտրում է հատկապես վերնազգեստները (6203 և 6204 կոդով ապրանքները). միայն այս երկու տեսակի գծով արտահանվել է ավելի քան 25 մլն դոլարի հագուստ։

 

HAGUST-kshir-country

Տվյալների աղբյուրը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայք

Հայաստանյան հագուստի երրորդ խոշորագույն շուկան Գերմանիան է։ 2016 թվականին Հայաստանից Գերմանիա արտահանվել է 15.4 մլն դոլարի հագուստ։ Գերմանական շուկայում լավ է սպառվում հատկապես տղամարդու վերնազգեստը։

Բայցի այս հիմնական երկրներից՝ հայկական հագուստը արտահանվում է նաև մի քանի այլ երկրներ, այդ թվում` Կանադա, Վրաստան, ԱՄՆ, Իսպանիա։ Սակայն այս երկրներ արտահանվող հագուստի ծավալները քիչ են, և միասին վերցրած՝ դրանց բաժին է ընկնում հագուստի արտահանման 6.3%-ը։

Վերջում, ինչպես և խոստացել էինք, ձեզ ենք ներկայացնում 2015-2016 թվականներին Հայաստանից հագուստի արտահանման տվյալները՝ բնեղեն արտահայտությամբ և ըստ արժեքի։

HAGUST-cank

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Առաջին տնտեսական ցուցանիշները՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության «օրոք»

Մայիսը մասամբ կարելի է համարել Փաշինյանի կառավարության օրոք ընկած ժամանակահատված