Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան կապիտալ ունեն ՀՀ բանկերը (վարկանիշ)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

15:50 , 05 Փետրվար 2016

ՀՀ առևտրային բանկերը հրապարակել են իրենց միջանկյալ եռամսյակային հաշվետվությունները՝ 2015թ. 4-րդ եռամսյակի համար։ Ճիշտ է, դրանք դեռևս աուդիտ չանցած հաշվետվություններ են, սակայն այս տվյալների հիման վրա կարելի է կարծիք կազմել ՀՀ առևտրային բանկերի ցուցանիշների վերաբերյալ։

Սկսենք ՀՀ բանկերի ընդհանուր (նորմատիվային) կապիտալից։ ՀՀ Կենտրոնական բանկի պահանջը՝ նվազագույնը 30 մլրդ դրամ, վերաբերում է հենց այս ցուցանիշին, թեպետ մի շարք հրապարակումներում սխալմամբ հիմնվում են սեփական կապիտալի մեծության վրա (որն ուրիշ ցուցանիշ է)։

normativ-capital

Ինչպես տեսնում եք, նախորդ տարվա վերջի դրությամբ ԿԲ պահանջին համապատասխանում են թվով 6 բանկեր։ Առաջին տեղում Ամերիաբանկն է, որի նորմատիվային կապիտալի մեծությունը գերազանցում է 60 մլրդ դրամը։ Առաջատար հնգյակին գումարվել է նաև Ինեկոբանկը, որը 2015-ի դեկտեմբերին ձեռք բերեց ՊրոԿրեդիտ-Հայաստան բանկը (Ինեկոբանկի հաշվետվության թվերը ներառում են այս կոնսոլիդացիան)։

Մնացած բանկերը կա՛մ պետք է մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը իրենց նորմատիվային կապիտալը հասցնեն առնվազն 30 մլրդ դրամի, կամ ձուլվեն։

Ներկայացնենք նաև ՀՀ առևտրային բանկերի սեփական կապիտալի ցուցանիշները։

Ինչպես տեսնում  եք, առաջատարները այստեղ նույնն են, միայն փոխվել է որոշների հերթականությունը։ Օրինակ՝ ՎՏԲ-Հայաստան բանկը նորմատիվային կապիտալի մեծությամբ 3-րդն է, սեփական կապիտալի մեծությամբ՝ 5-րդը։

own-capital

* – Առևտրային բանկերի սեփական կապիտալի ընդհանուր ցուցանիշի մեջ հաշվարկված չէ ՊրոԿրեդիտ բանկը, քանի որ այդ ցուցանիշներն արդեն արտացոլված են Ինեկոբանկի տողում։

Նշենք նաև, որ ՀՀ առևտրային բանկերի սեփական կապիտալի ընդհանուր մեծությունը 2015թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 552.7 մլրդ դրամ։ Տարվա սկզբի համեմատ այն աճել է շուրջ 85 մլրդ դրամով կամ 15.4%-ով։

* * *

Հետևեք մեր էջին՝ առաջիկայում կհրապարակվեն նոր վարկանիշներ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում ծնված տղաների և աղջիկների հարաբերակցությունը՝ 1990-2016 թվականներին

Ընդհանրապես, կենսաբանորեն ձևավորված նորմալ միջակայք է համարվում 1.04-ից 1.06-ը (յուրաքանչյուր 100 աղջկա հաշվով՝ 104-106 տղա)։

«Անելիք» բանկի տարօրինակ թռիչքն ու վայրէջքը

2017թ. երրորդ եռամսյակում բանկի վարկերն ու ավանդները պարզապես գահավիժել են։

 «Հայաստանի տնտեսությունը կարող է և պետք է ավելի արագ աճի». Ալեքսանդր Աուզան

Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանը հարցազրույցը՝ B4B.am-ին