Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան ծիրան է իրականում արտահանվում Հայաստանից. տվյալները հակասական են

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 30 Հուլիս 2018

ՀՀ Գյուղատնտեսության նախարարությունը մի քանի օր առաջ տեղեկացրեց, որ 2018 թվականի հուլիսի 27-ի դրությամբ, ըստ օպերատիվ տեղեկատվության, հանրապետությունից արտահանվել է 111 349 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն։

Ինչպես նշվում էր պաշտոնական հաղորդագրության մեջ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ արտահանման ծավալներն ավելացել են շուրջ 45 հազար տոննայով կամ 67.8%-ով։

Գյուղնախարարությունը հատուկ ընդգծել էր, որ ընթացիկ տարում արձանագրվել է ծիրանի արտահանման ծավալների աննախադեպ աճ։ Նշված ժամանակահատվածում հանրապետությունից արտահանվել է շուրջ  50 258 տոննա ծիրան, ինչը նախորդ տարի արտահանված 28 474 տոննայի մակարդակն այսօրվա դրությամբ գերազանցում է 21 784 տոննայով կամ շուրջ 76.5%-ով։

Ինչ խոսք, այս թվերը ուրախալի են, եթե չլիներ մի «մանրուք»՝ որքանո՞վ են այս թվերն արժանահավատ։

Խոսքը պետական մարմնի կողմից ներկայացված տվյալների նկատմամբ թերահավատությունը չի։ Խոսքն այն մասին է, որ, մասնավորապես, ծիրանի արտահանման գծով տարբեր պետական մարմինների տվյալների միմյանցից տարբերվում են։ Ընդ որում, տարբերվում են ոչ թե տոկոսներով, այլ անգամներով։

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը media.am-ում համեմատել էր 2013-2017 թվականներին Հայաստանից արտահանված ծիրանի տվյալները՝ ըստ գյուղնախարարության Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) և ՀՀ Վիճակագրական կոմիտեի, որը տվյալները վերցնում է ՊԵԿ-ից։

Տարբերությունը հսկայական է։ Այսպես, ՍԱՊԾ տվյալներով, 2013-2017թթ-ին Հայաստանից արտահանվել է  մոտ 94.3 հազար տոննա թարմ ծիրան, այնինչ ըստ վիճակագրական կոմիտեի, նույն ժամանակահատվածում արտահանվել է ընդամենը՝ 45.8 հազար տոննա ծիրան: Այլ կերպ ասած, տարբերությունն ավելի քան 2 անգամ է (Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) այդքան քիչ է ֆիքսում և տրամադրում վիճակագրական կոմիտեին, որն էլ հրապարակում է ցուցանիշները)։

Նշվում էր նաև, որ ՍԱՊԾ-ի և ՎԿ-ի տվյալների միջև ավելի է խորանում հատկապես 2015 թվականից սկսած և 2017թ-ին հասնելով ավելի քան 7 անգամի (2017 թվականին, ըստ ՍԱՊԾ-ի, արտահանվել է 28.5 հազար տոննա ծիրան, իսկ ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ընդամենը 3.9 հազար տոննա)։

Սա հերթական վկայությունն է, որ արտաքին առևտրի վիճակագրության գծով կան լուրջ խնդիրներ, ու քանի դեռ անգամ պաշտոնական տվյալները միմյանցից անգամներով տարբերվում են, անհնար է կատարել լուրջ վերլուծություններ և մշակել ոլորտի զարգացման նորմալ քաղաքականություն։

* – «Թարմ ծիրանի» հաշվառումը վարվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 080910 ծածկագրով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դիլիջանում բացվել է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն

Զբոսաշրջիկների, ինչպես նաև տեղացիների համար Դիլիջանի և հարակից տարածքների մասին տեղեկություն ստանալն արդեն հեշտ է և հարմար. քաղաքում արդեն գործում է զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի կողմից իրականացված որոշ աշխատանքների հակիրճ նկարագիրը

2018թ. մայիսից օգոստոս ժամանակահատվածում իրագործված ծրագրերի և արձանագրված արդյունքների վերաբերյալ

ՎՏԲ-Հայաստան Բանկը ներկայացնում է նորացված Մոբայլ և Ինտերնետ բանկ ծառայությունները

Այսօրվա դրությամբ ՎՏԲ-Հայաստան Բանկի Մոբայլ բանկ ծառայությանը միացված հաճախորդների թիվը հասնում է 40,000-ի