Invalid username or password
Նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով Եվրոպայի խոշորագույն բյուջետային ավիաընկերություններից Ryanair-ը ապրիլին գրանցել է ուղևորահոսքերի 99,6% անկում, իսկ Wizz Air-ը՝ 97,6% -ով։ Ryanair ավիաընկերությունը հայտնել է, որ ապրիլին իրականացվել է 40,000 ուղևորի համար չվերթներ՝ 2019 թվականի նույն ամսվա 13․5 մլն-ի համեմատ: Ըստ ընկերության կանխատեսումների, մայիս, հունիս ամիսներին ևս կպահպանվի նվազագույն ուղևորահոսք՝ ճանապարհորդական սահմանափակումների պատճառով:
Wizz Air ավիաընկերությունը տեղեկացրել է, որ 2020թ․-ի ապրիլին փոխադրել են 78,389 ուղևորի՝ 2019 թվականի նույն ժամանակահատվածի 3,3 միլիոնի համեմատ, սակայն ավիաընկերությունը հույս է հայտնել, որ ցուցանիշները կբարելավվեն այս ամիս, քանի որ այն դարձավ եվրոպական առաջին ավիաընկերություններից մեկը, որը մայիսի 1-ին վերսկսեց առևտրային երթուղիները Լոնդոնից, Լութոնից և Վիեննայից:
EconoMood
Դիտումներ 1734
Նիստի ընթացքում քննարկվել են եվրասիական ինտեգրման հարցերի լայն շրջանակ՝ առևտրի, ներքին շուկայի գործունեության, մրցակցության, արդյունաբերության, տեխնիկական կարգավորման և այլ ոլորտներին վերաբերող թեմաներ:
Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված: