Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան է միջին աշխատավարձը ՀՀ բանկերում (վարկանիշ)

Վերադարձ լուրերի բաժին

00:12 , 21 Ապրիլ 2016

Թեպետ բանկային ոլորտը Հայաստանում ամենաթափանցիկն է, բանկիրները չեն սիրում խոսել իրենց աշխատավարձերի մեծությունից։ Ընդհանրացված տվյալներ հրապարակվում են, որոնցից երևում է, որ բանկային հատվածում աշխատողները վատ չեն վարձատրվում։

B4B.am-ը առևտրային բանկերի հաշվետվությունների հիման վրա հաշվարկել է ՀՀ առևտրային բանկերում միջին ամսական աշխատավարձը՝ 2016 թվականի առաջին եռամսյակի տվյալներով։

Հաշվարկի համար մենք հիմնվել ենք բանկերի՝ 2016թ 1-ին եռամսյակում վճարված աշխատավարձերի  և դրան հավասարեցված այլ վճարումների մեծության և աշխատակիցների թվաքանակի վրա։

Ինչպես տեսնում եք, միջին աշխատավարձի մեծությամբ առաջատարը իրանական Մելլաթ բանկն է, սակայն դա բացատրվում է այն պարզ հանգամանքով, որ Մելլաթն ունի ընդամենը 40 աշխատող և թոփ-մենեջմենթի բարձր աշխատավարձը ազդում է միջին ցուցանիշի վրա։ Առևտրային բանկերը, ինչպես նշեցինք, այս հարցում գաղտնապահ են, և չեն հրապարակում անգամ ղեկավար անձնակազմի ընդհանուր աշխատավարձը, որպեսզի միջին ցուցանիշն ավելի ճշգրիտ հաշվարկվի։

Այնպես որ, այս թվերը զուտ ընդհանուր պատկերացում կազմելու համար են։

bank-salaries

Նշենք, որ հրապարակման պահին միջին աշխատավարձը հաշվարկելու համար հասանելի էին միայն նշված 15 բանկերի համապատասխան ցուցանիշները։

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի խոշորագույն ներդրումային գործընկերները

Աճի առումով առաջատարը Ջերսին է (Ամուլսարի ծրագիր)։ Նախորդ տարի այստեղից ներդրումներ չեն եղել, և այս տարի աճը միանգամից 122 մլն դոլար է։

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե