Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան է անհրաժեշտ Հայաստանում լավ ապրելու և գոյատևելու համար

Վերադարձ լուրերի բաժին

09:32 , 14 Նոյեմբեր 2016

Հայաստանում շատ լավ ապրելու համար 1 շնչի հաշվով անհրաժեշտ է ամսական 568.3 հազար դրամ կամ 1367 դոլար։ Այս մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության կողմից 2015թ. անցկացված հետազոտությունների արդյունքները (Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2016» զեկույցում)։

Հարցման մասնակիցների պատասխաններն այն հարցին, թե ամսական մեկ շնչի հաշվով որքան գումար է անհրաժեշտ լավ և շատ լավ ապրելու կամ գոյատևելու համար, ըստ 2015թ. հետազոտությունների արդյունքների, բերվում են ստորև.

lav-aprel

Լավ ապրելու համար, ըստ մեր հայրենակիցների, 1 շնչին ամսական անհրաժեշտ է 250672 դրամ կամ 603 դոլար, իսկ գոյատևելու համար՝ 95680 դրամ կամ 230 դոլար։

2015թ. հետազոտության ընթացքում կենսամակարդակը բարձրացնելու ուղղությամբ իրենց ակնկալիքների վերաբերյալ տնային տնտեսության 16 և բարձր տարիքի անդամներից նշել են հետևյալը` ինձնից ոչինչ կախված չէ, կառավարությունը պետք է ապահովի աշխատանքով և լավ պայմաններով (38.5%) կամ պլաններ չունեմ (20.0%):

Հարցվածների 12.4%-ը նշել է, որ փնտրում է եկամտաբեր աշխատանք Հայաստանում, իսկ սեփական գործ Հայաստանում ցանկանում է սկսել միայն 1.1%-ը:

Հարցվածների 22.8%-ի կարծիքով նոր սերունդն ավելի լավ կապրի, մոտ նույնքանն էլ (23.8%) դժվարացել է պատասխանել այդ հարցին, իսկ 33.6%-ի կարծիքով նոր սերունդն ավելի վատ կապրի, մնացած 19.8%-ի կարծիքով` նրանք կապրեն նույն ձևով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կփոխհատուցվեն Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի բնակիչների անշարժ գույքին հասցված վնասները

Գործադիրը կփոխհատուցի Ադրբեջանի կողմից հրետակոծության հետևանքով ՀՀ համայնքներում քաղաքացիների անշարժ գույքին հասցված վնասները:

Կենտրոնացած եմ ճանապարհային քարտեզի խնդիրները հնարավորինս արագ լուծելու ուղղությամբ. Առաքելյան

Նախարարը նաև ասաց, որ Արցախի այն քաղաքացիներին, որոնք պատերազմի հետևանքով կորցրել են իրենց բնակավայրերը, կառավարությունն աջակցում է Արցախ վերադառնալու և մշտական բնակություն հաստատելու՝ նոր բնակավայրերում ու կացարաններում:

Կառավարությունը կփոխհատուցի արցախցիներին հյուրընկալողների ծախսերը

Փոխհատուցում ստանալու համար հյուրընկալող կողմը պետք է դիմի նախարարություն էլեկտրոնային եղանակով՝ կցելով նաև այն քաղաքացիների տվյալները, որոնց հյուրընկալում է: