Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան են փող ունեն նախարարները և որքան են փոխանցել Արցախին (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

16:43 , 14 Ապրիլ 2016

Ապրիլի 12-ի դրությամբ ԼՂՀ կառավարության արտաբյուջետային հաշվին մուտքագրվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 291.5 մլն դրամ, 1 մլն,105.9 հազար դոլար, 9.8 հազար եվրո և 15.9 մլն ռուբլի։ Դոլարային արտահայտությամբ՝ 1 շաբաթվա ընթացքում հանգանակվել է ընդհանուր առմամբ ավելի քան 4 մլն դոլար։ Հիշեցնենք, որ այս գումարներն ուղղվելու են նախևառաջ սպառազինության ձեռքբերմանը։

Հանգանակության մասնակիցների թիվը 2141 է, որոնց մեջ կան և՛ անհատ քաղաքացիներ, և՛ մասնավոր ու պետական կազմակերպություններ։

Մենք ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում հրապարակված տեղեկանքից առանձնացրել ենք ՀՀ նախարարների կողմից կատարված փոխանցումների տվյալները (ներկայացված չեն միայն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը)։

Դիտարկել ենք ոչ միայն փոխանցած գումարների բացարձակ մեծությունը, այլ՝ դրա հարաբերակցությունը նախարարների դրամական եկամուտների նկատմամբ (յուրաքանչյուրն իր ունեցած գումարի քանի՞ տոկոսն է փոխանցել)։

Նախարարների դրամական միջոցները վերցված են նրանց կողմից լրացված՝ 2015 թվականի պաշտոնական հայտարարագրերից։

Ներկայացված 18 նախարարները միասին Արցախի արտաբյուջետային հաշվին փոխանցել են 9.4 մլն դրամ, որը կազմում է նրանց ընդհանուր դրամական եկամուտների 0.27%-ը։

Մկնիկը պահելով շրջանակների վրա՝ ինքներդ կարող եք ստուգել՝ որքան է փոխանցել նախարարներից յուրաքանչյուրը և որքան գումար է եղել նրա հաշվին 2015-ի վերջին։

0101

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կենսաթոշակային հեղափոխություն. Քայլ առաջին

Տնտեսագետ, ՀՀ վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանի հոդվածը՝ նվազագույն կենսաթոշակը 25.5 հազար դրամ սահմանելու նախաձեռնության մասին։

Քոչարյանական  «աճի» առասպելը. Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մարկոսյանի վերլուծությունը

Տնտեսագետ ԱՇՈՏ ՄԱՐԿՈՍՅԱՆԸ B4B.am-ին է տրամադրել իր կատարած վերլուծությունը, որը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին գրանցված ու այդքան գովերգվող երկնիշ աճին

Օնլայն հարցման մասնակիցների 63%-ը գոհ է կառավարության գործունեությունից

B4B.am կայքում շարունակվում է օնլայն հարցումը, որով առաջարկում էինք գնահատել ամբողջ կառավարությանը և առանձին պաշտոնյաներին՝ 2.5 ամիսների գործունեության արդյունքներով։