Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան են փոխանցել բուհերն ու մյուս կառույցները Հայաստանի երիտասարդական հիմնադրամին (ցանկ)

Վերադարձ լուրերի բաժին

19:24 , 21 Մայիս 2018

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 19-ին ֆեյսբուքի իր էջում գրել էր.

«Այսօր պետական բուհերի ռեկտորների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրել եմ, որ այուհետ նրանք չեն վճարելու Կարեն Ավագյանի երիտասարդական հիմնադրամի պարտադիր գումարները, որոնք հասնում էին հարյուր միլիոնավոր դրամների: Հսկայական գումարներ ավելացան կրթական ոլորտում: Ասում էիք՝ փող չկա»:

Խոսքը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի մասին էր, ով նաև հանդիսանում է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավարն ու փաստացի համակարգում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի գործունեությունը։

Նախարարի գրառումից կարճ ժամանակ անց Կարեն Ավագյանը իր ֆեյսբուքյան էջում արձագանքեց Հարությունյանի գրառմանը՝ նշելով. «Հարգելի ընկերներ, չէի արձագանքի կրթության նոր նախարարի գրառմանը, եթե իմ անունը չարծարծվեր: Կարեն Ավագյանի հիմնադրամ գոյություն չունի: Ոլորտին դեռևս ծանոթացող նախարարը հավանաբար ի նկատի ուներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, որի հիմնադիրը ՀՀ կառավարությունն է և վերջինիս հոգաբարձուների նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: ՀՀ վարչապետն էլ այսօր, եթե հիշում եք, Նիկոլ Փաշինյանն է։ Ի դեպ, ի պաշտոնե հոգաբարձուների խորհրդի անդամ է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարը։»

Մենք հենց այդ գրառման տակ պրն Ավագյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բուհերն ու մյուս կառույցները պարտադիր կարգով են նվիրատվություններ կատարել հիմնադրամին, ինչպես նշել էր նախարարը։ Մեր հարցին ի պատասխան՝ պրն Ավագյանը նշեց, որ նվիրատվությունը պարտադիր կարգով չի եղել, եղել է բուհերի կառավարման խորհուրդների որոշմամբ։

Իսկ որքա՞ն նվիրատվություն է կատարվել ՀԵՀ-ին առանձին բուհերի և այլ կառույցների կողմից։

Azdarar.am կայքից մենք գտանք Հայաստանի երիտասարդական հիմնադրամի 2017 թվականի հաշվետվությունը, որտեղից երևում է, որ խոսքը բավականին լուրջ գումարների մասին է։

Այսպես, միայն անցյալ տարվա ընթացքում ՀԵՀ-ը մի քանի տասնյակ կազմակերպություններից ստացել է ավելի քան 650 մլն դրամի նվիրատվություն։ Եվս 280 մլն դրամ ստացել է ՀՀ պետբյուջեից։

2017 թվականին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի ամենախոշոր նվիրատուներն են եղել հետևյալ կազմակերպությունները՝

– Երևանի պետական համալսարան՝ 125 մլն դրամ,

– ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե՝ 100 մլն դրամ,

– ՀՀ Կրթության և գիտության նախարարություն՝ 92 մլն դրամ,

– Երևանի Հերացու անվան պետական բժշկական համալսարան՝ 80մլն դրամ,

– Երևանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարան՝ 49 մլն դրամ,

– Առողջապահության համաշխարհային կազմակերպություն՝ 48.7 մլն դրամ,

– Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 44 մլն դրամ,

– Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 30 մլն դրամ,

– Հայաստանի ճարտարապետության և շինարարության ազգային համալսարան՝ 15 մլն դրամ։

Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հաշվետվությունից՝ հետևյալ հղմամբ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարն ու Հայաստանի արտաքին պարտքի ռիսկը

2020 թվականին լրանում է դեռևս 2013 թվականին պարտատոմսերի ժամկետը։

Հայաստանի մարդկային կապիտալը. Նախավերջին տեղը՝ ԱՊՀ-ում

Գրեթե բոլորը, խոսելով Հայաստանի տնտեսական զարգացման ներուժի մասին, նշում են, որ մեր ամենակարևոր, գլխավոր և ամենաթանկ ռեսուրսը մարդկային կապիտալն է

Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ նախընտրական շրջանում կառավարությունն ավելի ինտենսիվ և արդյունավետ կաշխատի

Գիտեք, որ մենք նախապատրաստվում ենք արտահերթ խորհրդարանական ընտրությունների