Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան են վճարել 1000 խոշոր հարկատուները՝ ըստ հարկատեսակների (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

14:23 , 19 Փետրվար 2019

Հայաստանի Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին 2018 թվականին պետբյուջե են վճարել 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցանկի ուսումնասիրությունից։

2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են 119.4 մլրդ դրամով կամ 14.8%-ով։

1000 խոշոր հարկատուները ապահովել են ՀՀ ընդհանուր հարկային մուտքերի մոտ 80%-ը։

1000 խոշոր հարկատուների վճարած հարկերի մեծ մասը անուղղակի հարկերն են՝ ԱԱՀ-ն և ակցիզային հարկը՝ 485.1 մլրդ դրամ կամ խոշորների վճարած հարկերի 52.3%-ը։

Անուղղակի հարկերի ծավալը կազմել է 314 մլրդ դրամ (33.9%), այլ հարկերն ու տուրքերը՝ 127.6 մլրդ դրամ (13.8%)։

Ինչպես տեսնում եք ներկայացված գծապատկերում, 2017 թվականի համեմատ հարկերի աճ է գրանցվել թե՛ ուղղակի, թե՛ անուղղակի, և թե՛ այլ հարկերի գծով (նշենք, որ ՊԵԿ-ը միայն 2018 թվականից է խոշոր հարկատուների ցանկում ներկայացնում դինամիկան՝ ըստ առանձին հարկատեսակների)։

taxes

2018 թվականի արդյունքներով՝ Հայաստանի խոշորագույն հարկատու ընկերությունը Գրանդ Տոբակոն է՝ 42.2 մլրդ դրամի հարկերով։

Երկրորդ տեղում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (41.05 մլրդ դրամ)։ Իսկ խոշոր հարկատուների ցանկի՝ նախորդ տարիների անփոփոխ առաջատարը՝ Գազպրոմ Արմենիան, 2018 թվականի արդյունքներով նահանջել է 3-րդ տեղը (շուրջ 40 մլրդ դրամի հարկեր և տուրքեր):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: