Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան են վաստակում կանայք և տղամարդիկ՝ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում

Վերադարձ լուրերի բաժին

17:29 , 20 Դեկտեմբեր 2016

Մենք արդեն անդրադարձել ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության՝ «Հայաստանի կանայք և տղամարդիկ 2016» զեկույցին՝ ներկայացնելով կանանց ու տղամարդկանց ներգրավվածությունը պետական համակարգում, ինչպես նաև՝ չաշխատելու պատճառներին։

Այս անգամ կանդրադառնանք ավելի հետաքրքիր թեմայի՝ վարձատրությանը։ Ավելի ճիշտ՝ Հայաստանի տղամարդկանց և կանանց աշխատավարձերի տարբերությանը։

Զեկույցի համաձայն, թեպետ վերջին 10 տարիների ընթացքում 10.8 տոկոսային կետով կրճատվել Է կանանց և տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձերի (վաստակների) տարբերությունը, սակայն այն դեռ շարունակում Է զգալի մնալ: 2015թ. ՀՀ-ում կանանց միջին վաստակը կազմել Է տղամարդկանց վաստակի 66.5%-ը կամ վարձատրության սեռային խզվածքը կազմել է 33.5%։

Իսկ եթե ավելի կոնկրետ, ապա 2015 թվականին տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել Է 203657 դրամ, կանանցը՝ 135492 դրամ։

Աշխատավարձերի ամենամեծ տարբերությունը ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում է. այստեղ կանանց աշխատավարձը տղամարդկանց աշխատավարձի 57.3%-ն է (294737 դրամը՝ 514651 դրամ)։

Իսկ ամենահավասարակշռված վիճակը գյուղատնտեսություն, անտառային տնտեսության և ձկնորսության ոլորտում է. տղամարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 114738 դրամ է, իսկ կանանցը՝ դրա 94.9%-ը՝ 108844 դրամ։

Մանրամասն տվյալները՝ ըստ առանձին ոլորտների, ներկայացված են գծապատկերում։

Այս թեմայով կարող եք կարդալ նաև՝

Հայաստանի «ամենականացի» և «ամենատղամարդկային» նախարարությունները

Հայ տղամարդիկ ավելի լավատես են աշխատանք գտնելու հարցում, քան կանայք

salary-man-woman

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի խոշորագույն ներդրումային գործընկերները

Աճի առումով առաջատարը Ջերսին է (Ամուլսարի ծրագիր)։ Նախորդ տարի այստեղից ներդրումներ չեն եղել, և այս տարի աճը միանգամից 122 մլն դոլար է։

5 հարց ու պատասխան՝ գնաճի մասին

Ինչո՞ւ սպառողները չեն հավատում գնաճի պաշտոնական ցուցանիշին

Ինչպես ապահովել երկարաժամկետ շահութաբերություն. Ռազմավարության մշակումը կազմակերպություններում

Ըստ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Պորտերի՝ կազմակերպության կողմից պլանավորած երկարաժամկետ շահութաբերության վրա կարող են ազդել 5 հիմնական գործոններ կամ ուժե