Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան են ծախսում հայկական բանկերը գովազդի վրա (ցանկ)

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

16:10 , 18 Մարտ 2016

ՀՀ բանկային համակարգը մեծ չէ՝ ընդամենը 21 առևտրային բանկ, սակայն մրցակցությունը բավականին թեժ է։ Ավանդատուներ և հուսալի վարկառուներ գրավելու համար բանկերը մրցակցում են ոչ միայն մեկը մյուսի, այլև՝ վարկային և ավանդային կազմակերպությունների հետ։

Իսկ այդ մրցակցության մեջ իր ուրույն տեղն ունի գովազդը։ Գովազդի և PR միջոցառումների վրա հայաստանյան բանկերը լուրջ միջոցներ են ծախսում։ Ընդհանուր առմամբ, 2015 թվականի ընթացքում ՀՀ առևտրային բանկերը գովազդին և ներկայացուցչական ծախսերին ուղղել են շուրջ 4 մլրդ դրամ։ Այսինքն՝ գովազդային շուկայի խոշորագույն պատվիրատուն այսօր, թերևս, բանկային համակարգն է։

Իսկ որքա՞ն են ծախսել առանձին բանկերը գովազդի վրա։ B4B.am-ը դա պարզել է՝ ուսումնասիրելով առևտրային բանկերի 2015 թվականի 4-րդ եռամսյակի հաշվետվությունները։ Իհարկե, ավելի ճշգրիտ տվյալներ հասանելի կլինեն ապրիլին, երբ բանկերը կհրապարակեն 2015 թվականի տարեկան հաշվետվությունները աուդիտից հետո։ Սակայն այս պահին հասանելի տվյալներն են թույլ են տալիս այս մասին պատկերացում կազմել։

Մինչ առաջ անցնելը՝ 2 նկատառում։

1. Ցանկի մեջ բացակայում է ՊրոԿրեդիտ բանկը, քանի որ Ինեկոբանկի կողմից գնվելու արդյունքում դրա ցուցանիշներն արդեն արտացոլված են Ինեկոբանկի հաշվետվության մեջ։

2. Տարբեր բանկեր իրենց հաշվետվություններում գովազդային ծախսերը ներկայացնում են տարբեր ձևով։ Կան բանկեր, որոնք ներկայացնում են «Գովազդ և ներկայացուցչական ծախսեր» միասին, որոշները՝ ներկայացնում են առանձին գովազդն ու ներկայացուցչական ծախսերը, իսկ մի մասն էլ՝ միայն գովազդային ծախսերը։

Մենք յուրաքանչյուր բանկի ցուցանիշը ներկայացրել ենք այն ձևակերպմամբ, ինչպես դա ներկայացված է իրենց իսկ հաշվետվություններում։

ՀՀ առևտրային բանկերի գովազդային և ներկայացուցչական ծախսերը 2015 թվականին, մլն դրամ

banker-govazd

Ինչպես տեսնում եք, խոշորագույն գովազդատուն ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկն է, որը նախորդ տարվա ընթացքում գովազդի վրա ծախսել է ավելի քան 921 մլն դրամ։

Արդշինբանկը գովադդին և ներկայացուցչական ծախսերին միասին հատկացրել է 695.6 մլն դրամ: Ամերիաբանկը գովազդի վրա ծախսել է 426.6 մլն դրամ, իսկ ներկայացուցչական ծախսերին ուղղել է 24.5 մլն դրամ։

Գովազդի վրա ամենից քիչ գումար հատկացրել է իրանական Մելլաթ բանկը՝ 157 հազար դրամ։

 

Ձեզ կարող են հետաքրքրել նաև հետևյալ հրապարակումները

Ովքեր են Հայաստանի խոշորագույն վարկատուները (բանկային վարկանիշ),

Որքան կապիտալ ունեն հայկական բանկերը,

ՀՀ առևտրային բանկերի շահույթն ու շահութաբերությունը (վարկանիշ),

Քանի այցելու ունեն ՀՀ բանկերի կայքերը (վարկանիշ):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: