Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան են խաղում հայերը. բուքմեքերների հասույթը հունիսին մոտ 60%-ով աճել է

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 01 Օգոստոս 2018

Վիճակախաղերի, տեսախաղային տերմինալների, վիրտուալ մոլեխաղերի և բուքմեքերական գործունեության կազմակերպմամբ զբաղվող հայաստանյան ընկերությունների հասույթը 2018 թվականի հունիսին կազմել է 27.1 մլրդ դրամ։ 2017 թվականի հունիսի համեմատ այդ ցուցանիշն աճել է 59.1%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Վիճակագրական կոմիտեի զեկույցից։

Բուքմեքերների շրջանառության կտրուկ աճը, ըստ ամենայնի, պայմանավորված է հունիսի կեսին մեկնարկած Ֆուտբոլի աշխարհի առաջնությամբ, որի ընթացքում մեծ ծավալով խաղադրույքներ են կատարվել։

Կիսամյակի կտրվածքով՝ բուքմեքերների և վիճակախաղերի ոլորտի շրջանառությունը կազմել է շուրջ 125 մլրդ դրամ, ինչը 44%-ով ավելի է 2017 թվականի առաջին կիսամյակի ցուցանիշից։

Բացի բուքմեքերներից, հունվար-հունիսին 34 մլրդ դրամի շրջանառություն են ունեցել նաև խաղատները (աճը՝ 6.3%)։

Ընդհանուր առմամբ, շահումով խաղերի կազմակերպման հետ կապված գործունեության ոլորտի շրջանառությունն այս տարվա առաջին կիսամյակում կազմել է 158.9 մլրդ դրամ, ինչը 33.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները ստանում են կենսաթոշակ մինչև յուրաքանչյուր ամսվա երկրորդ աշխատանքային օրը  

Հաճախորդի ցանկությամբ Բանկը տրամադրում է նաև թոշակային քարտ, որով հաճախորդը կարող է կանխիկացնել միջոցներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում:

Համաշխարհային բանկը հակաճգնաժամային 4 միջոցառման գծով անհատույց համաֆինանսավորող կլինի

Այդ մասին տեղեկացրել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը: