Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան գումար է շրջանառվում Հայաստանի «չեյնջերում»

Վերադարձ լուրերի բաժին

16:21 , 11 Դեկտեմբեր 2016

ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով՝ 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանի փոխանակման կետերի կողմից իրականացվել է 59.7 մլն դոլարի, 9.2 մլն եվրոյի և 1 մլրդ 495.7 մլն ռուբլու շրջանառություն։ Այս մասին տեղեկանում եք ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրից։

Եթե այս թվերը բերենք համադրելի տեսքի (օրինակ, վերածենք դրամի), ապա կստացվի, որ արժեքային տեսքով շրջանառության 63.8%-ը բաժին է ընկնում դոլարին, 25.3%-ը՝ ռուսական ռուբլուն, 10,3%-ը՝ եվրոյին։

Ինչպես տեսնում եք աղյուսակում, սեպտեմբերի համեմատ շրջանառությունը բոլոր արժույթների գծով նվազել է, սակայն տարվա ընթացքում աճել է և դեկտեմբերին կհասնի առավելագույնին (կապված Ամանորյա տոների հետ):

Օրինակ, 2015-ի դեկտեմբերին արտարժույթի փոխանակման կետերի կողմից իրականացվել է 67.3 մլն դոլարի, 8.6 մլն եվրոյի  և 1 մլրդ 714 մլն ռուբլու շրջանառություն։

050505

Ի դեպ, նույն տեղեկագրի համաձայն՝ 2016 թվականի հոկտեմբերին Հայաստանում գործող արտարժույթի փոխանակման կետերի քանակը 212 է (ԿԲ  տեղեկագրում ներկայացված են գործող փոխանակման կետերը և մասնաճյուղեր, ներառված չեն ժամանակավորապես գործունեությունը դադարեցված փոխանակման կետերը):

Ստացվում է՝ յուրաքանչյուր փոխանակման կետ ամսական իրականացնում է միջինում 280 հազար դոլարի, 43 հազար եվրոյի և 7 մլն ռուբլու շրջանառություն։

Նշենք նաև, որ փոխանակման կետերի քանակը տարվա ընթացքում նվազել է. տարեսկզբին դրանց թիվը 221 էր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Դուք ասում եք՝ գնաճը սարսափելի է, ես էլ ձեզ ասում եմ՝ սարսափելի չէ». Կարեն Կարապետյան

«Հարցը տալիս միանգամից գնահատական եք տալիս՝ անկանխատեսելի, անկառավարելի գնաճ… Ամեն ինչը համեմատության մեջ է

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։