Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան գումար է ծախսվել «Միսս Արմենիա 2017» մրցույթի անցկացման համար

Վերադարձ լուրերի բաժին

21:31 , 01 Ապրիլ 2018

Azdarar.am կայքում հրապարակվել է «Միսս Արմենիա» մշակութային համահայկական հիմնադրամի 2017թ. գործունեության մասին հաշվետվությունը։

Նշենք, որ այս տարվա սեպտեմբերի 24-ին՝ հինգ տարիների դադարից հետո, անցկացվեց «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթը, որի կազմակերպիչը հենց «Միսս Արմենիա» հիմնադրամն է (հիմնադիրը՝ 1998թ. «Միսս Հայաստան» Գոհար Հարությունյանն է)։

Ըստ հիմնադրամի հաշվետվության, 2017 թվականի ընթացքում հիմնադրամը իրականացրել է 1 ծրագիր՝ Համահայկական գեղեցկության մրցույթ, որի վրա ծախսվել է 20.6 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ, 2017 ֆինանսական տարում հիմնադրամը ծախսել է 21.8 մլն դրամ։

Իսկ ի՞նչ աղբյուրներից են գոյացել հիմնադրամի գումարները։

Հաշվետվությունից երևում է, որ հիմնադրի ներդրումը կազմել է 5 մլն դրամ։

Բացի այդ՝ որպես ծրագրի ֆինանսավորման աղբյուր, նշվում է Գաբրիել Չենբերջյանի (6.5 մլն դրամ) և Գոհար Հարությունյանի անունը (300 հազար դրամ)։

10 մլն դրամի նվիրատվություն էլ ծրագրի իրականացման համար տրամադրել է Հայբիզնեսբանկը։

Նշենք, որ 20.6 մլն դրամը (մոտ 42 հազար դոլար) բավականին փոքր գումար է նման միջոցառում անցկացնելու համար, եթե համեմատենք միջազգային այլ մրցույթների հետ։

Հիշեցնենք նաև, որ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցած «Միսս Արմենիա 2017» գեղեցկության մրցույթում հաղթող էր ճանաչվել 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երևանից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ

Կոչ եմ անում Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանին նստել քաղաքական երկխոսության և բանակցությունների սեղանի շուրջ

Սերժ Սարգսյանի կառավարության առաջին նիստը (լուսանկարներ)

Ապրիլի 19-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Սերժ Սարգսյանը:

Տնային տնտեսությունների կշիռը ՀՆԱ-ում նվազել է

2017 թվականի ՀՆԱ-ի 90.3%-ն ապահովել են վերջնական սպառման ծախսերը, որը գումարային առումով կազմում է մոտ 5.04 տրլն դրամ