Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան գումար են ՀՀ ուղարկել աշխատանքային միգրանտները և արտերկրում գտնվող այլ անձինք 2017թ.

Վերադարձ լուրերի բաժին

00:01 , 03 Ապրիլ 2018

ՀՀ Կենտրոնական բանկը հրապարակել է 2017 թվականի ընթացքում դեպի Հայաստան անձնական դրամական փոխանցումների վիճակագրությունը՝ ըստ վճարային հաշվեկշռի (նշենք, որ այս տվյալները թարմացվում են եռամսյակային կտրվածքով և տարբերվում են ամեն ամիս հրապարակվող՝ բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց կողմից Հայաստան ուղարկվող փոխանցումների տվյալներից)։

Այսպես, 2017 թվականին Հայաստան ուղարկված տրանսֆերտների ընդհանուր ծավալը կազմել է 1 մլրդ 496.6 մլն ԱՄՆ դոլար։ 2016 թվականի համեմատ՝ անձնական դրամական փոխանցումների ներհոսքն աճել է 164.5 մլն դոլարով կամ 12.4%-ով։

Այդ թվում՝ սեզոնային աշխատողների (աշխատանքային միգրանտների) կողմից ստացված զուտ աշխատավարձը կազմել է 652.5 մլն դոլար (զուտ աշխատավարձը/եկամուտը սեզոնային աշխատողների կողմից ստացված աշխատավարձն է/եկամուտն է՝ առանց եկամտահարկի, տրանսպորտային ծախսերի և արտերկրում կատարված այլ ծախսումների): 2016-ի համեմատ՝ այս թիվն աճել է 65.6 մլն դոլարով։

Արտերկիր սեզոնային աշխատանքի մեկնողների մի մասի ստացած եկամուտն էլ դասկարգվում է ոչ թե որպես աշխատավարձ, այլ որպես ծառայությունների արտահանում, քանի որ նրանց դեպքում չկան գործատու-աշխատող հարաբերություններ: Այս մարդիկ 2017 թվականին Հայաստան են փոխանցել 130.2 մլն դոլար՝ նախորդ տարվա 117.1 մլն դոլարի դիմաց (Գնահատականը տրված է ՝ հիմնվելով հարցումների տվյալների վրա)։

transf2

Անձնական տրանսֆերտները աճել են 72.3 մլն դոլարով կամ 11.9%-ով։ Անձնական տրանսֆերտների ծավալը 2016 թվականի 608.7 մլն դոլարից  2017 թվականին հասել է 680.9 մլն դոլար։

Հարաբերական առումով ամենից շատ՝ 77.3%-ով, աճել են կապիտալ տրանսֆերտները, սակայն դրանց ծավալը մյուս հոդվածների համեմատ փոքր է՝ 31 մլն դոլար։

Փաստորեն, 2014-2016թթ. կայուն անկումից հետո անձնական դրամական փոխանցումների ներհոսքը սկսել է վերականգնվել, սակայն դեռ նախկին պիկից ռատ հեռու է։ 2017 թվականին ստացված անձնական տրանսֆերտների ծավալը համադրելի է 2010 թվականի ցուցանիշի հետ՝ 1 մլրդ 484 մլն դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ինչի՞ համար է The Economist-ը Հայաստանը ճանաչել տարվա երկիր

Ի՞նչ չափանիշով է The Economist-ը որոշում տարվա երկիրը։

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է. ԵԱԶԲ

Հայաստանի տնտեսության աճը կրկին արագացել է, 2018 թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսների դադարից հետո:

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։