Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան գումար են բանկոմատով կանխիկացնում ՀՀ բնակիչները և ինչ հաճախականությամբ

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 13 Դեկտեմբեր 2016

ՀՀ և օտարերկրյա բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքների մեծ մասը բաժին է ընկնում ATM-ով (կամ ինչպես ասում ենք, բանկոմատների) միջոցով կատարվող գործարքներին։ Այս մասին են վկայում ՀՀ Կենտրոնական բանկի՝ 2016 թվականի հոկտեմբեր ամսվա տեղեկագրի տվյալները։

Օրինակ, 2016 թվականի հոկտեմբերին քարտերի միջոցով կատարված 117.4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով գործարքներից 88 մլրդ-ը հենց բանկոմատային գործարքներ են, որի առյուծի բաժինը կանխիկացումներն են։ ATM-ի միջոցով անկանխիկ գործառնությունների ծավալը (օրինակ՝ քարտից քարտ փոխանցում և այլն) ընդամենը 415 մլն դրամ ծավալ են ունեցել։

ՀՀ բնակիչները բանկային քարտերով ATM-ների միջոցով կատարում են ամսական միջինը 1.7-1.8 մլն հատ կանխիկացման գործարք (դեկտեմբերին՝ տոնական ծախսերի հետ կապված, այդ ցուցանիշը գերազանցում է 2.1 մլն-ը)։ Այս գործարքների արդյունքում ամեն ամիս ATM-ներով կանխիկացվում է միջինը 83-84 մլրդ դրամ։ Այսինքն, յուրաքանչյուր գործարքի ժամանակ հայաստանցիները բանկոմատից դուրս են բերում միջինը 47 հազար դրամ։

cash01

Մի հետաքրքիր եզրահանգում ևս. ինչպես նշել ենք, 2016 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանում շրջանառվող բանկային քարտերի թիվը կազմել է 1 756 658:

Համադրելով այս թիվը կանխիկացման գործարքների միջին ամսական թվի հետ (ամսական՝ 1.7-1.8 մլն), ստացվում է, որ ամեն քարտով կանխիկացման գործարք է կատարվում ամիսը միջինը 1 անգամ։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսական ակտիվության աճն արագացել է՝ 7%

2017 թվականի հունվար-հոկտեմբերին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ՀՀ տնտեսական ակտիվությունն աճել է 7%-ով

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի հետաքրքրությունը պետական պարտատոմսերի նկատմամբ թուլացել է

ՀՀ կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների 34%-ը արտարժութային են

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է