Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան գյուղվարկ են ստացել ՀՀ մարզերը (գծապատկեր)

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 28 Դեկտեմբեր 2016

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2014 համատարած գյուղատնտեսական հաշվառման արդյունքները։ Դրանում ներկայացված են նաև տարբեր մարզերի տնտեսությունների քանակը, որոնք գյուղատնտեսական նպատակով վարկեր կամ սուբսիդիաներ են ստացել։

Տվյալները այնքան էլ թարմ չեն, քանի որ վերաբերում են 2012թ. հոկտեմբերի 11-ից 2013 թվականի հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածին, սակայն թույլ են տալիս հասկանալ համամասնությունները։

Այսպես, ֆիզիկական անձի կարգավիճակով գյուղատնտեսական նպատակով վարկ ստացել են 72 874 տնտեսություն, որից 64 431-ը՝ բանկերից։

Գյուղվարկեր ստացած տնտեսությունների քանակով առաջին տեղում Արմավիրի մարզն է (14320 տնտեսություն), որին հաջորդում են Արարատի (12 776 տնտեսություն) և Շիրակի (10 482տնտեսություն) մարզերը։ Այս երեք մարզերից բաժին է ընկնում գյուղատնտեսական վարկ ստացած տնտեսությունների կեսից ավելին։

Ֆիզիկական անձիկ կարգավիճակով գյուղատնտեսական վարկ ստացած տնտեսությունների թվով վերջին տեղերում են Սյունիքը (3751 տնտեսություն) և Վայոց ձորը (2350 տնտեսություն)։ Մայրաքաղաքից գյուղատնտեսական վարկ ստացած տնտեսությունների թիվը 35 է։

gyuxvark

Իրավաբանական անձի կարգավիճակով գյուղատնտեսական վարկ են ստացել 77 տնտեսություն, որից 77-ը՝ բանկերից։ Այստեղ նույնպես առաջին տեղում Արմավիրի մարզն է (15 տնտեսություն), երկրորդում՝ Շիրակը (11 տնտեսություն), երրորդում՝ Տավուշի մարզը (9 տնտեսություն)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կհաջողվի՞ արդյոք Կարեն Կարապետյանի կառավարությանը՝ մեծացնել հետաքրքրությունը լիզինգի նկատմամբ

Ֆինանսական վարձակալության՝ լիզինգի ծավալները վերջին 1.5 տարվա ընթացքում նվազել են

Բանկային ոլորտի կապիտալիզացիան հուլիսին նվազել է (գծապատկերներ)

Հայաստանում գործող 17 բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը 2017 թվականի հուլիսի վերջի դրությամբ կազմել է 653.7 մլրդ դրամ։

10 գծապատկեր՝ հայկական ֆեյսբուքի մասին

Հատուկ շեշտենք, որ այս ամենը, բնականաբար, խիստ սուբյեկտիվ է և հումորային։ Այնպես որ, պարզապես եկեք զվարճանանք։