Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան գազ են սպառում Երևանի և մարզերի բնակիչները

Վերադարձ լուրերի բաժին

21:30 , 21 Մայիս 2017

Ըստ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության ամփոփ տեղեկատվության, 2016թ. բնական գազ են ստացել հանրապետության քաղաքային բնակավայրերի 91.8%-ը, գյուղական բնակավայրերի` 59.8%-ը: Ընդ որում, մինչ վերագործարկման աշխատանքները սկսելը բնական գազով գազաֆիկացված չեն եղել Շամլուղ, Մեղրի, Ագարակ և Դաստակերտ քաղաքները:

1997թ. սեպտեմբերից մինչև 2017թ. հունվարի 1-ը բնական գազով գազաֆիկացվել է 679 421 բնակարան և բնակելի տուն:

2016 թվականի ընթացքում բնակչությանը մատակարարվել է 581.4 մլն խմ բնական գազ, որից 273.1 մլն խմ-ը բաժին է ընկնում Երևանին։

1 բնակչի հաշվով հանրապետությունում 2016 թվականին մատակարարվել է 194.3 խմ բնական գազ։ Քաղաքային բնակավայրերում այդ ցուցանիշը կազմել է 234.2 խմ, գյուղական բնակավայրերում՝ 124.6 խմ։

1 բնակչի հաշվով մատակարարված գազի ծավալով նույնպես առաջին տեղում Երևանն է՝ 254.1 խմ։ Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 239.6 խմ, երրորդում՝ Շիրակի մարզը՝ 191 խմ։

1 բնակչի հաշվով ամենից քիչ գազ սպառվում է Վայոց ձորի մարզում՝ 91.9 խմ։

gas

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: