Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքան բենզին և դիզվառելիք է սպառվում Հայաստանում

Վերադարձ լուրերի բաժին

11:27 , 20 Մայիս 2017

2016 թվականին Հայաստան է ներկրվել 140,5 հազար տոննա բենզին և 119,3 հազար տոննա դնզելային վառելիք։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներից։ Քանի որ Հայաստանից բենզին և դիզվառելիք չի արտահանվում, ապա այս թվերը ցույց են տալիս հենց սպառման ծավալները։

2015 թվականին ներմուծվել է 130,4 հազար տոննա բենզին և 121,4 հազար տոննա դիզվառելիք։ Այսինքն՝ բենզինի ներկրման ծավալները 2016 թվականին ավելացել են, իսկ դիզվառելիքինը՝ նվազել։

Սակայն 2017 թվականի առաջին եռամսյակում շեշտակիորեն նվազել է թե՛ բենզինի, թե՛ դիզվառելիքի ներկրումը։

Այսպես՝ տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 25,2 հազար տոննա բենզին՝ 2016 թվականի առաջին եռամսյակի 35,3 տոննայի դիմաց։

Դիզվառելիքի ներկրումը կիսով չափ է կրճատվել՝ 28,7 հազար տոննայից հասնելով 14,7 հազար տոննայի։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Աշխատավարձերը Հայաստանում` նոր մեթոդաբանությամբ

Վիճակագրական կոմիտեն 2018թ. հունվարից անցում է կատարել միջին աշխատավարձի հաշվարկման տեղեկատվական նոր աղբյուրի՝ վարչական ռեգիստրի գործիքի

«Նորֆոլկ»-ը այս ամիս կլուծարվի, նրան կփոխարինի պետական մասնակցությամբ ԲԲԸ. Դավիթ Անանյան

«Նորֆոլկ» ընկերությունը լուծարման գործընթացում է. մինչեւ այս ամսվա վերջ այն ամբողջությամբ լուծարված կլինի։