Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանով և որ ճյուղերի հաշվին է աճելու ՀՀ տնտեսությունը առաջիկա տարիներին (ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ)

Վերադարձ լուրերի բաժին

15:25 , 11 Հուլիս 2019

ՀՀ կառավարությունը երեկ հաստատեց Հայաստանի Հանրապետության 2020-2022 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (ՄԺԾԾ)։ Դրանում կան մի շարք միջնաժամկետ կանխատեսումներ՝ առանձին ցուցանիշների գծով։

Միջնաժամկետ կանխա­տե­սումները հիմնվում են տնտեսության զարգացման միտումների ու առանձահատկությունների, միջազգային կազմա­կերպութ­յունների կողմից ներկա­յացված համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումների, ինչպես նաև ՀՀ կառավարության միջնաժամկետ քաղաքականության ուղղությունների վրա:

Միջնաժամկետում կանխատեսվում է միջինում 5.0% տնտեսական աճ, որը հիմնա­կանում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի աճերով:

2019 թվականի համար կանխատեսվում է 5.4%, իսկ 2020-2022 թվականներին՝ համապատաս­խանաբար 4.9%, 5.0% և 5.1% տնտեսական աճ:

Տնտեսության առանձին ճյուղերում արձանագրված և կանխատեսվող տնտեսական աճին նպաստման չափեր

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում կարող եք տեսնել, որ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժը շարունակելու է մնալ ծառայությունների ոլորտը՝ չնայած տնտեսական աճին նպաստման չափը կնվազի։ Այսպես, եթե 2018 թվականին ծառայությունների ոլորտը ՀՆԱ-ի 5.2% աճին նպաստել է 4.6 տոկոսային կետով, առաջիկա երեք տարիներին նպաստման չափը կկազմի, համապատասխանաբար, 3.5, 3.4 և 3.3 տոկոսային կետ։

Այստեղ կարևոր է նշել ևս մեկ կարևոր հանգամանք։ Ծառայությունների ոլորտի մեջ են մտնում շահումով խաղերն ու բուքմեքերական գործունեությունը, և նախորդ տարիների ծառայությունների աճի մեջ մեծ դեր է խաղացել հենց մոլեխաղերի ոլորտը։

Սակայն կառավարությունը՝ ԱԺ-ի հետ միասին, արդեն իսկ սկսել է կոնկրետ քայլեր խաղամոլության կանխարգելման և մասշտաբների նվազեցման ուղղությամբ, ինչը նշանակում է, որո ծառայությունների ոլորտում հետագա աճը պետք է հիմնված լինի այլ ուղղությունների, օրինակ՝ ՏՏ-ի կամ զբոսաշրջության վրա։

MJCC1

Արդյունա­բե­րութ­յան նպաստումը ՀՆԱ-ի միջին աճին կկազմի 0.7 տոկոսային կետ:

Գյուղատնտեսությունը, որը վերջին տարիներին բացասական ազդեցություն էր թողնում ՀՆԱ-ի վրա, այս տարի կունենա չեզոք՝ զրոյական ազդեցություն, իսկ 2020-2022 թվականներին կնպաստի 0.1-0.2 տոկոսային կետով։

Գրեթե նույն չափով տնտեսական աճին կնպաստի նաև շինարարության ոլորտը։

Այլ կառույցների կողմից ՀՀ տնտեսական աճի կանխատեսումները

Ստորև բերված աղյուսակում ներկայացված են այլ կառույցների կողմից ՀՀ տնտեսական աճի 2019-2022թթ. միտումները:

MJCC2

Այսպես, ՀՀ կենտրոնական բանկի կանխատեսումներով տնտեսական աճը միջնաժամկետում կլինի 4.8-6.6%-ի շրջանակներում: Իսկ միջազգային կառույցների կանխատեսումները հիմնականում համեմատաբար ցածր են, ինչը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ դրանք ավելի վաղ կատարված կանխատեսումներ են և չեն ներառում ՀՀ տնտեսության վերջին դրական զարգացումները:

Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները

 Համաշխարհային տնտեսական ակտիվության՝ 2018թ․ երկրորդ կեսից նկատվող դանդաղումը ընդհատվել է՝ տնտեսական աճը 2019թ․ առաջին կեսին կայունացել է, իսկ տարվա երկրորդ կեսին, ԱՄՀ վերջին կանխատեսումների համաձայն, զարգացման տեմպերը կարագանան։ Աճը հիմնականում կպայմանավորվի Չինաստանում ընդլայնող հարկաբյուջետային քաղաքականության իրականացմամբ, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկայի մասնակիցների լավատեսությամբ։

Համաշխարհային տնտեսության 2018թ-ի 3.6% աճը կդանդաղի մինչև 3.3% 2019թ–ին, իսկ միջնաժամկետում կկայունանա՝ կազմելով 3.6%: Զարգացած երկրներում աճը 2019թ-ին կկազմի 1.8%, իսկ միջնաժամկետում փոքր-ինչ կդանդաղի՝ միջինում կազմելով 1.7%։ Զարգացող երկրներում 2019թ-ի 4.4%-ց տնտեսական աճը կարագանա՝ միջնաժամկետում միջինում կազմելով 4.8%: Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական աճի վերաբերյալ սպասումները՝ նախորդ կանխատեսումների համեմատ, վերանայվել են նվազման ուղղությամբ:

MJCC3

Համաշխարհային տնտեսական աճի կանխատեսման ռիսկերի բալանսը շեղված է դեպի ներքև։ Առաջիկայում տնտեսական քաղաքականության առաջնային խնդիր պետք է լինի սխալների բացառումը՝ պահանջարկի խրախուսման և պետական պարտքի կայուն մակարդակի պահպանման միջև կոմպրոմիսային ընտրության ապահովման տեսանկյունից։ Կարևորվում է արտադրության ներուժի բարձրացմանն, ներառականության և կայունության ամրապնդմանն ուղղված հստակ միջոցառումների անհրաժեշտությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Այս տարվա առաջին կիսամյակում հարկային եկամուտներն արձանագրել են աննախադեպ աճ

«Արդյունաբերությունն աճել է 8.4 տոկոսով»,- Նիկոլ Փաշինյան:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը` ուղիղ հեռարձակմամբ

Կառավարության ղեկավարն անդրադառնալու է կարևորագույն թեմաներին:

ՀՀ ԿԲ-ն պարզաբանում է ներկայացրել բանկային գաղտնիքին առնչվող օրենսդրական փոփոխության առնչությամբ

Սեպտեմբերի 12-ի ՀՀ կառավարության նիստում հավանության արժանացավ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: