Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանով կնվազի գազի գինը հայաստանյան սպառողների համար

Վերադարձ լուրերի բաժին

19:50 , 27 Ապրիլ 2016

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մտադիր է դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (ՀԾԿՀ)՝ բնական գազի սակագնի վերանայման հայտով: «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատել է ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի սկզբին Ռուսաստանը նվազեցրեց Հայաստանին մատակարարվող բնական գազի գինը՝ 1000խմ-ի դիմաց 165 դոլարից  մինչև 150 դոլար։ Ըստ այդմ՝ գինը պետք է նվազի նաև վերջնական սպառողի համար։ Իսկ կոնկրետ որքանո՞վ այն կնվազի։

Շ. Սարդարյանի տեղեկացմամբ՝ հայտով առաջարկվում է ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազի սպառում ունեցող բնակչության համար յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր գազի սակագինն իջեցնել՝ դարձնելով 146 հազար 700 դրամ՝ ներկայում գործող 156 հազար դրամի փոխարեն։ Այսինքն` բնակիչների համար գազի մեկ խմ սակագինը 156-ից կդառնա 146,7 դրամ:

«Գազպրոմ Արմենիա»-ն մտադիր է հայտ ներկայացնել նաև ամսական 10 հազար և ավելի խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևի վերանայելու նպատակով:

Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավար Վարդան Հարությունյանը այս տարվա հունվարի 23-ին 168.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Եթե դոլար-դրամ փոխարժեքի տատանումներ չլինեն, փոխարժեքը պահպանվի այսօրվա մակարդակի վրա, և եթե պայմանավորվածություն ձեռք բերվի սահմանի վրա գինը նվազեցնելու վերաբերյալ, ապա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացվող մեր հայտի մեջ այդ չափով արտացոլում կունենա։ Այսինքն՝ համարժեք, նույն չափով կիջնի, քանի որ այդ դեպքում մենք ռեզերվ կունենանք գինը նվազեցնելու»։

 

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին