Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանով է կայուն ՀՀ բանկային համակարգը (կայունության քարտեզը)

Վերադարձ լուրերի բաժին

12:01 , 06 Նոյեմբեր 2017

2017 թվականի 1-ին կիսամյակի վերջի դրությամբ՝ ՀՀ ֆինանսական համակարգի խոշորագույն մասը ներկայացնում է բանկային համակարգը, որին բաժին է ընկնում ֆինանսական համակարգի ընդհանուր ակտիվների 87.3%-ը:

Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված՝ 2017 թվականի առաջին կիսամյակի ֆինանսական կայունության հաշվետվության մեջ, այս տեսանկյունից ֆինանսական հաստատությունների կայունության գնահատման առումով առավելապես կարևորվում են հենց բանկային համակարգի գործունեությանը բնորոշ ռիսկերի բացահայտումն ու գնահատումը:

Ապահովագրական, արժեթղթերի շուկաների և ֆինանսական համակարգի մյուս մասնակիցների տեսակարար կշիռը փոքր է, և ֆինանսական համակարգի կայունության վրա դրանց գործունեության ազդեցությունը դեռևս նշանակալի չէ:

Բանկային համակարգի կայունության քարտեզում օգտագործվել են կապիտալի համարժեքությունը, ակտիվների որակը, իրացվելիությունը, եկամտաբերությունը, տոկոսադրույքի և արտարժութային ռիսկերը բնութագրող ցուցանիշներ:

Քարտեզում ցուցանիշներն օգտագործելուց առաջ նորմավորվել են 1-10 չափողականությամբ, հաշվարկվել են ԱՄՀ մեթոդաբանությանը համապատասխան: Արժեքների մոտեցումը քարտեզի կենտրոնին վկայում է ռիսկի նվազման, իսկ կենտրոնից հեռացումը` ռիսկի աճի մասին:

Ըստ ԿԲ գնահատումների՝ բոլոր ենթաինդեքսների գծով գրանցվել են դրական տեղաշարժեր (գրաֆիկները մոտեցել են գծապատկերի կենտրոնին): Ամենից ավելի բարելավվել են ակտիվների որակին և արտարժութային ռիսկերին առնչվող ցուցանիշները:

FinStab-4

(Բանկային համակարգի կայունության քարտեզը չի կարող մեկնաբանվել որպես ֆինանսական կայունության մակարդակի արտացոլում. այն ընդամենը պատկերացում է տալիս ներառված ռիսկերի մակարդակի փոփոխության վերաբերյալ` աճե՞լ է, թե՞ նվազել):

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Առաջիկայում անհրաժեշտ կլինի աստիճանաբար բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը. ԿԲ

ԿԲ-ն 2017թ. հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածի համար տնտեսական աճը գնահատում է 6.4%

Խորհրդարանը մերժեց եկամտային հարկի դրույքաչափը նվազեցնելու՝ «Ծառուկյան» դաշինքի նախաձեռնությունը

Ծառուկյան դաշինքն առաջարկում է ցածր աշխատավարձ ստացողների համար եկամտային հարկի բեռը թեթևացնել։

Volterman-ի շուրջ կրքերը թեժանում են. դրամապանակները խոստացված ժամկետներում չեն հասել գնորդներին

Առաջին դրամապանակները պետք է մատակարարվեին դառ անցած տարվա դեկտեմբերին