Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանով է իրականում փոփոխվել կառավարության կազմը

Վերադարձ լուրերի բաժին
EXCLUSIVE

00:01 , 29 Սեպտեմբեր 2016

ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը արդեն գրեթե ամբողջությամբ ձևավորել է իր կաբինետը՝ նախարարների մասով։ Նախագահ Սերժ Սարգսյանի երեկվա հրամանագրերով երեկ նշանակվեցին 11 նախարարներ։ Ավելի վաղ նշանակվել էին 6 նախարարներ։ Այս պահին անորոշ է պաշտպանության նախարարի և արտաքին գործերի նախարարի հարցը (քաղաքաշինության նախարարություն՝ որպես այդպիսին, այլևս չի լինի)։

Կարճ ասած, այս պահի դրությամբ նշանակվել են վարչապետը և 17 նախարարներ։ 17 նախարարներից 8-ը վերանշանակվել են նույն պաշտոնին, իսկ մեկը՝ Արծվիկ Մինասյանը, ստացել է այլ նախարարական պորտֆել։

Ըստ այդմ, կարծիքներ են հնչում, որ կառավարությունը իրականում թարմացվել է կիսով չափ։ Սակայն դա միանշանակ չէ։ Իրականում փոփոխությունն ավելի թույլ է։

Մենք փորձել ենք կառավարության կազմի փոփոխության խորությունը հաշվարկել հետևյալ կերպ՝ հաշվի առնելով, թե մինչև նախարարի պաշտոնում նշանակումը տվյալ անձը ի՞նչ պաշտոն է զբաղեցրել։

Այսպես, եթե նախարար նշանակված անձը տեղափոխվել է մասնավոր հատվածից և նշանակվելուց անմիջապես առաջ պետական պաշտոն չի զբաղեցրել, ապա այդ նախարարի մասով գրանցել ենք 100%-անոց փոփոխություն։

Եթե նախարարը վերանշանակվել է՝ պահպանել է նույն պորտֆելը, փոփոխություն չկա՝ զրոյական է։

Արծվիկ Մինասյանի դեպքում գրանցել ենք 10% փոփոխություն, քանի որ նա շարունակում է նախարար մնալ՝ թեկուզ այլ պորտֆելով։

Հրաչյա Ռոստոմյանի նշանակման փոփոխության խորությունը գնահատել ենք 20%՝ հաշվի առնելով այն, որ նա մինչ այդ ՀԱՕԿ-ի գլխավոր քարտուղարն էր, իսկ դրանից առաջ՝ կրկին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար։ Այսինքն, նա ըստ էության այս ոլորտից չի հեռացել վերջին տարիներին։

Սուրեն Կարայանի և Վարդան Արամյանի դեպքում գրանցել ենք 50%-անոց փոփոխություն, քանի որ մինչև նախարար նշանակվելը զբաղեցրել են բավականին բարձր պետական պաշտոններ (այսինքն՝ եղել են պետական համակարգի մաս)։

Արմեն Ամիրյանի դեպքում փոփոխությունը գնահատել ենք 70%՝ հաշվի առնելով որ նա մինչ նախարար նշանակվելը եղել է Հանրային հեռուստառադիոընկերության
խորհրդի անդամ։

Եվ վերջապես, վարչապետ Կարեն Կարապետյանի դեպքում փոփոխությունը գնահատել ենք 80%։ Ճիշտ է, նա պետական պաշտոն, որպես այդպիսին, չի զբաղեցրել, սակայն եղել է «Գազպրոմբանկի» փոխնախագահը, որի անուղղակի բաժնետերերից է ՌԴ պետությունը։

Այս ամենից հետո, ըստ կշռի (յուրաքանչյուրը՝ 1/18-րդ մաս), հաշվել ենք, թե յուրաքանչյուր նշանակում որքանով է նպաստել ընդհանուր փոփոխությանը և ի մի բերել արդյունքը։

Ահա ինչ է ստացվել արդյունքում։

government-change

Ստացվում է, որ նոր վարչապետի և արդեն իսկ նշանակված նախարարների մասով՝ կառավարության կազմը փոխվել է 37.8%-ով։

Իհարկե, մեր օգտագործած մեթոդը խիստ սուբյեկտիվ է, սակայն, ամեն դեպքում, թույլ է տալիս ավելի ճիշտ պատկերացում կազմել կադրային փոփոխությունների խորության մասին։

Այդ խորության գնահատականն ավելի ճշգրիտ կլինի, երբ կորոշվի նաև ԱԳ և ՊՆ նախարարների հարցը, ինչպես նաև կառավարությանն առընթեր կոմիտեների՝ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Պետական եկամուտների կոմիտների ղեկավարների հարցը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տուրիստական նոր միտում՝ օրավարձով բնակարաններ

Հայկական ստարտափը սահմանել է բնակարանների օրավարձով տրամադրման նոր չափորոշիչներ՝ նպաստելով տուրիզմի զարգացմանը: Hhoonj.com՝ օրավարձով բնակարանների նոր հասցեն:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Ուկրաինան և Հայաստանը միմյանց հետ գրեթե չունեն տնտեսական հարաբերություններ

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը b4b.am կայքի հետ բացառիկ հարզազրույցի ընթացքում խոսել է երկու երկրների տնտեսական և քաղաքական կապերի ու համայքի հեռանկարների մասին: Նա նաև ուղերձ է հղել Հայաստանի կառավարությանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Որո՞նք են հաջողակ գործարարի թալիսմանները

Անիմացիոն հոլովակ, որը պատմում է, թե ինչպես հաջողության հասնել բիզնեսում: