Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանով է աճել ծառայությունների արտահանումը

Վերադարձ լուրերի բաժին

09:01 , 25 Սեպտեմբեր 2017

ՀՀ կառավարությունը, ինչպեսս հայտնի է, խոստացել է առաջիկա 5 տարիներին արտահանման ծավալը հասցնել ՀՆԱ-ի 45%-ին։ Միայն մայիսի վերջին հստակեցվեց, որ խոսքը վերաբերում է ոչ միայն ապրանքների, այլև ծառայությունների արտահանմանը (որոնց մեջ մտնում են նաև զբոսաշրջությունից ստացված եկամուտները)։

Միայն ապրանքների արտահանումը 2016 թվականին կազմել է ՀՆԱ-ի մոտ 17%-ը, իսկ ապրանքների և ծառայությունների արտահանումը միասին՝ 32%-ը։

Իհարկե, արտահանման 32%-ից 45%-ին հասնելը ավելի հեշտ է, քան 17%-ից 45%-ին հասնելը։ Սակայն դրա համար արտահանման ծավալները ամեն տարի պետք է տպավորիչ աճ գրանցեն։

Ապրանքների արտահանման տվյալները մշտապես ուշադրության կենտրոնում են և ամսական կտրվածքով հրապարակվում են Ազգային վիճակագրական ծառայության կողմից։ Ամենաթարմ տվյալներով՝ 2017 թվականի հունվար-օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ապրանքների արտահանումն աճել է 21.7%-ով և կազմել 1 մլրդ  383.2 մլն դոլար։

Սակայն ծառայությունների արտահանման տվյալները ուշադրությունից դուրս են մնացել։

Բանն այն է, որ դրանք ԱՎԾ-ի ստանդարտ զեկույցներում չեն հրապարակվում, այլ տեղ են գտնում Կենտրոնական բանկի կողմից եռամսյակը մեկ թարմացվող վճարային հաշվեկշռի մեջ։

ԿԲ-ն դեռ չի հրապարակել այս տարվա 2-րդ եռամսյակի վճարային հաշվեկշիռը, սակայն առաջին եռամսյակի տվյալները հայտնի են։

Ըստ այդմ, 2017 թվականի առաջին եռամսյակում ծառայությունների արտահանման ծավալը (ծառայությունների կրեդիտը) կազմել է 372.3 մլն դոլար։ Այդ թվում՝ զբոսաշրջության գծով ստացված եկամուտը կազմել է 218.3 հազար դոլար։

2016 թվականի առաջին եռամսյակում ծառայությունների արտահանման ծավալը 315.7 մլն դոլար էր։ Ծառայությունների արտահանումը այս տարվա առաջին եռամսյակում՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, աճել է 56.6 մլն դոլարով կամ 17.9%-ով։

services

Ծառայությունների արտահանման աճի տեմպը զիջում է ապրանքների արտահանման աճին, սակայն մյուս կողմից՝ ավելի բարձր է, քան ծառայությունների ներմուծման աճը (14.5%):

2017 թվականի առաջին եռամսյակում ծառայությունների ներմուծումը (դեբետ, որի մեջ մտնում է, օրինակ, ՀՀ-ից մեկնող զբոսաշրջիկների կողմից արտերկրում ծախսած փողը) կազմել է 350.7 մլն դոլար։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Փոքր բիզնեսի մեծացող դժգոհությունը

2018 թվականի առաջին կիսամյակի՝ ներքին առևտրաշրջանառության պաշտոնական տվյալները մի հետաքրքիր կողմ ունեն։

Երևանի և ՀՀ մարզերը՝ որպես արտահանողներ. որտեղից որքան է արտահանվում (գծապատկեր)

Արտահանման 42%-ը՝ 489 մլն դոլար, բաժին է ընկնում մայրաքաղաքին։

ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: