Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանով են հայաստանցիները ծանոթ հարկերին և հարկային մարմնին

Վերադարձ լուրերի բաժին

21:04 , 08 Ապրիլ 2018

Հայաստանցիների 23 տոկոսը ծանոթ չէ Հայաստանում գոյություն ունեցող հարկերին, թեև 71 տոկոսը գործ է ունենում գույքահարկի հետ, իսկ 61 տոկոսը՝ հողի հարկի հետ: Այս մասին նշվում է հարկային բարեփոխումների ընկալումների հետազոտության մեջ, որն անցկացվել է  «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն – Հայաստան» կազմակերպության կողմից (ֆինանսավորումը՝ Deloitte-ի կողմից)։

Հարցումն անցկացվել է 2016թ. օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում։

Հարցվածները նշել են, որ հարկերի մասին տեղեկատվություն ստանում են հեռուստատեսությունից և ռադիոյից (70 տոկոս), հետո նոր` իրենց բարեկամներից ու ընկերներից (37 տոկոս): Ինչպես նշում են հետազոտության հեղինակները, 2013թ. իրականացված հարցման արդյունքների համեմատ` 2016թ. որպես տեղեկատվության աղբյուր նկատելիորեն մեծացել է համացանցի, սոցիալական մեդիայի դերը, իսկ տպագիր լրատվամիջոցներինը՝ նվազել: Այլ աղբյուրների մեջ ընդգծվել են կարճ հաղորդագրությունները:

Ըստ հետազոտության արդյունքների, հարցվածները լավ չեն պատկերացնում նաև պետական կառավարման համակարգում հարկային մարմնի անելիքը, գործառույթները: Հարկային մարմնի գործառույթներին վերաբերող պատասխանների վերլուծությունը ցույց է տալիս, որ հարցվածների կողմից առավել գնահատելի առաքելություն է համարվել այն, որ հարկային մարմինն իր առջև հիմնական նպատակ դնի՝ հավաքել այնքան հարկեր, որքան ունակ են վճարել բիզնեսը ու մարդիկ¦:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կգործի ԵԱՏՄ էլեկտրաէներգետիկ ընդհանուր շուկան

Ըստ Կոմիտեի անդամների դիրքորոշման՝ ոչ ուշ, քան 2024 թ. հունվարի 1-ը, անհրաժեշտ է գործարկել էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկան իմիտացիոն ձևաչափով: