Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Որքանով են ավելանալու կապիտալ ծախսերը 2018-ին և ինչի հաշվին

Վերադարձ լուրերի բաժին

09:05 , 30 Հոկտեմբեր 2017

Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունը կարևորում է կապիտալ ծախսերը և որդեգրել է դրանց կշիռը ընդհանուր ծախսերի մեջ ավելացնելու մոտեցումը։ Կառավարության հիմնավորումն այն է, որ կապիտալ ծախսերը (ենթակառուցվածքներ, շինարարություն և այլն) հետագա կայուն տնտեսական աճի համար հիմքեր են ստեղծում։ Ըստ այդմ, պետական պարտքի ավելացումը ընդունելի է, եթե ներգրավված պարտքային միջոցներն ուղղվելու են ոչ թե ընթացիկ, այլ կապիտալ ծախսերին։

Այդ մոտեցումն ամրագրված է թե՛ միջնաժամկետ ծախսերի ծրագրում, թե՛ 2018 թվականի պետական բյուջեի նախագծում։

Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, 2018 թվականին պետբյուջեի կապիտալ ծախսերը կրկնապատկվելու են՝ 2017 թվականի բյուջեով հաստատվածի համեմատ։ Այսպես, եթե 2017 թվականի պետական բյուջեով նախատեսվում էր 98.6 մլրդ դրամի կապիտալ ծախսերի իրականացում, ապա 2018-ին՝ 172.4 մլրդ։

Այսպիսով, 2018 թվականին ծրագրված ընդհանուր ծախսերը 2017 թվականի հաստատված ծախսերի համեմատ աճել են 104,1 մլրդ դրամով։ Այդ թվում՝ ընթացիկ ծախսերն ավելանալու են շուրջ 30 մլրդ դրամով, կապիտալ ծախսերը՝ 73.8 մլրդ դրամով։

2017 թվականի մասով՝ նշենք, որ բյուջեով նախատեսված էր 98.6 մլրդ դրամի կապիտալ ծախսեր, սակայն տարվա համար փաստացի ցուցանիշը կգերազանցի 120 մլրդ դրամից ավելի, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների աճով։

Ինչ վերաբերում է ֆինանսավորման աղբյուրներին, ապա կապիտալ ծախսերի մեծ մասը՝ 111 մլրդ դրամից ավելի, արտաքին ֆինանսավորման հաշվին իրականացվելիք ծրագրեր են (ներառյալ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը)։ Ներքին ռեսուրսների հաշվին կատարվելիք կապիտալ ծախսերը կազմելու են 61.2 մլրդ դրամ (2017 թվականի հաստատված ծավալը՝ 37.8 մլրդ դրամ է)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վարչապետը հանձնարարել է պարզեցնել շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացը

Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել

2018 թվականի պետբյուջեի 5 գերակայությունները

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը խորհրդարանում ներկայացրել է 2018 թ. պետական բյուջեի նախագծի 5 հիմնական գերակայությունները

Ինչու չեն աշխատում Հայաստանի կանայք և տղամարդիկ (գծապատկերներ)

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց շրջանում աշխատանք գտնելու հույս չունեցող մարդկանց թիվն աճել է 2-ական հազարով։